Գազավորված ըմպելիքը` քաղցր մահ
Գիտնականները հայտնաբերել են, որ շաքար պարունակող գազավորված ըմպելիքների օգտագործումը մարդկանց կյանքի համար շատ վտանգավոր է, կարելի է անգամ ասել, որ դրանց պատճառով աշխարհում տարեկան մահանում է գրեթե 200.000 մարդ: Այս մասին տեղեկացնում է «Isra.com» պարբերականը:
Գիտնականները հայտնաբերել են շաքար պարունակող խմիչքների օգտագործման և շաքարախտից` 133 հազար, սիրտ-անոթային հիվանդություններից` 44 հազար և քաղցկեղից 6 հազար մահերի միջև եղած կապը։
Ըստ գիտնականների, այդ մահերի 78%-ը տեղի է ունեցել ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։
Նման բարձր մահացության ցուցանիշները պայմանավորված են այն հանգամանքով, որ գազավորված ըմպելիքների օգտագործումը գիրության պատճառ է հանդիսանում, որն իր հերթին մեծացնում է շաքարախտի, քաղցկեղի և սրտանոթային հիվանդության վտանգը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին