«Կարֆուր»-ի շուրջ քննարկումները կշարունակվեն
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը «Ժամանակի» հետ զրույցում հայտնել է, որ Ֆրանսիական հայտնի «Կարֆուր» հիպերմարկետների ցանցի ներկայացուցիչները իրենց հետ հանդիպելուց հետո գնացել են Հայաստանից: Առաջիկայում կվերադառնան և կշարունակենք աշխատանքը»: Նախարարը հավելել է, որ «Կարֆուր»-ի ներկայացուցիչների հետ քննարկել են գործունեության ձևաչափի, տարածքի և այլ տեխնիկական խնդիրների առնչվող հարցեր:
Հարցին՝ արդյոք ճի՞շտ են այն տեղեկությունները, որ հայ օլիգարխները խնդրել են «Կարֆուրի» մուտքը մեկ տարով հետաձգել՝ մինչ խորհրդարանական և նախագահական ընտրություններին ծախսած փողերը հետ բերեն, նախարարը պատասխանել է, որ «նման բան չկա»: