Զուրաբյանը փոշմանել է. Նա որոշել է օգտվել շքեղությունից
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այժմ շրջում է խորհրդարանի կողմից իրենց խմբակցությանը տրամադրած ծառայողական մեքենայով:
«Ժողովուրդ»-ը հիշեցնում է, որ դեռևս 2012թ. սեպտեմբերին ՀԱԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, թե իրենք հրաժարվում են խորհրդարանի կողմից իրենց տրամադրված ծառայողական մեքենայից` դա համարելով շքեղություն»: Թերթը փորձել է Լ. Զուրաբյանից պարզել, թե ինչն է ստիպել նրան փոշմանել և օգտագործել պետական ծառայողական մեքենան: Սակայն նա հրաժարվել է թերթի հարցերին պատասխանել:
Թերթը տեղեկացնում է, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության մեքենան նոր էր գնվել, այն «Toyota camry» մակնիշի է, որն արժե մոտ 40-50 հազար դոլար: