Հրապարակախոս. Ընդդիմության ցանկացած ձև ես պաշտպանում եմ
«Միանշանակ է, որ Հայաստանում պետք է փոփոխություններ լինեն, հետևաբար` ընդդիմության ցանկացած ձև ես պաշտպանում եմ»,- ասուլիսում իր` այս օրերին Ազատության հրապարակում գտնվելու փաստը այսպես բացատրեց բանաստեղծուհի, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը:
Նա նշեց, որ 2008-ին էլ էր պաշտպանում ընդդիմությանը, թեև այսօրվա ընդդիմությունը մի քիչ մեղմ է, Րաֆֆի Հովհաննիսյանի «ասածները մի քիչ մեղմ են, ինչը տարօրինակ է ինձ համար»:
«Գուցե դա իր ամերիկյան կրթության հետ է կապված, չգիտեմ: Բայց պետք է բոլոր ձևերը փորձել, մինչև հասնել արդյունքի: Ես կողմնակից եմ ավելի հստակ մոտեցումների»,- նշեց հրապարակախոսը:
Մ. Պետրոսյանը նաև ասաց, որ ինքը չի ընտրել Րաֆֆի Հովհաննիսյանին: