Ս. Սիմսոն. Էրդողանը պետք է ընդունի Թուրքիայի կողմից իրականացված` հայերի, հույների և քրդերի հանդեպ հանցագործությունները
«American Thinker»-ը տպագրել է հոդվածագիր Սթիվեն Սիմսոնի հոդվածը, որում անդրադարձ է կատարվել տասնամյակների ընթացքում Թուրքիայի կողմից իրականացված հանցագործություններին:
Ստորև ներկայացնում ենք հոդածը.
«Թուրքիայի վարչապետ Էրդողանը նորից անցել է իր սիրած քաղաքական ժամանցին` հարված է հասցնում Իսրայելին:
Անցյալ ամիս, Վիեննայում ՄԱԿ-ի «Քաղաքակրթությունների դաշինքի» գագաթնաժողովի ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ «իսլամաֆոբիան պետք է ընկալվի որպես մարդկության դեմ հանցագործություն՝ ինչպես սիոնիզմը, հակասեմականությունն ու ֆաշիզմը»։
Սակայն Էրդողանի շարունակական արհամարհանքը Իսրայելի հանդեպ ցույց է տալիս Թուրքիայի ամբարտավանությունն ու կեղծավորությունը: Միջին Արևելքում Թուրքիան միակ պետությունն է, որը մարդկության հանդեպ հանցագործություն է իրականացրել:
Իրոք, նացիստական Գերմանիայի և Խորհրդային Ռուսաստանի կողքին, 20-րդ դարի Թուրքիան հենց այդտեղն է զբաղեցնում, երբ խոսքը վերաբերում է էթնիկ և կրոնական փոքրամասնությունների` մասնավորապես` հայերի, հույների, քրդերի հանդեպ ջարդերին, բռնաբարություններին, պայթյուններին և կողոպուտին:
Առավել հայտնի հանցագործությունը, որ Թուրքիան իրականացրել էր` կոտորած, եթե ոչ ցեղասպանություն, 20-րդ դարի առաջին երկու տասնամյակների ընթացքում, հայերի հանդեպ է եղել:
Փաստորեն, 19-րդ դարի վերջին թուրքերը կոտորել են հայերին, որը հայտնի է որպես «Համիդյան կոտորածներ»: Կոտորածը գնահատելով, պետք է նշել, որ դրանց թիվը տատանվում է հարյուր հազարից մինչև միլիոն: Ամեն դեպքում, Թուրքիան հետևողականորեն և մշտապես հերքել է, որ հայերի դեմ նման հանցագործություն է իրականացրել:
Թուրքիան այնքան զգայուն է, որ երբ ԱՄՆ-ի Կոնգրեսը 2010 թվականին Հայոց ցեղասպանության վերաբերյալ դատապարտող բանաձև ընդունեց, Թուրքիան սպառնաց, որ այն կարող է Ամերիկայի և Թուրքիայի միջև «գործընկերության» հարցում «լուրջ հետևանքների» հանգեցնել:
Պոնտոսի հույների ցեղասպանությունը տեղի է ունեցել 1916-1922-ին: Այդ ժամանակ թուրքերի կողմից կոտորվել է մոտ մեկ միլիոն հույները:
Վերջապես արաբների, պարսիկների և թուրքերի կողմից դարեր շարունակ սպանվել և ճնշումների են ենթարկվել քրդերը:
Սա ընդամենը Թուրքիայի տասնամյակներ շարունակ իրագործաած հանցագործությունների հակիրճ սխեման է: Հաջորդ անգամ, երբ ամբարտավան, ռազմատենչ և թունոտ Էրդողանն իր ընկերների` իսլամիստ դասախոսների հետ միասին Իսրայելին որպես «մարդկության դեմ հանցագործի» նայի, թող սկզբում հայելու մեջ իրենց նայեն և ընդունեն իրենց կողմից իրականացված հանցագործությունները:
Ավելին, Իսրայելը և Ամերիկան, պատմության մեջ արդարություն կիրագործեն, եթե Թուրքիային հիշեցնեն իր երկրի ներսում փոքրամասնությունների հանդեպ իրականցված արյունոտ հանցագործությունները:
Շարունակական լռությունը թույլ կտա Թուրքիային շարունակել վերաշարադրել պատմությունն իր ձևով»: