Շ. Թորոսյան. Սաակաշվիլին գործում է` տուրք տալով թուրք-ադրբեջանական երկյակի քաղաքակնությանը
«Վրացահայությունը ու հատկապես ջավախքահայությունը բավական լուրջ հույսեր էին կապում «Վրացական երազանք» քաղաքական ուժի հետ, որովհետև այն հետխորհրդային Վրաստանի ընտրությունների պատմության մեջ միակն էր, որ ընտրությունների նախօրեին նախընտրական քարոզարշավի շրջանակներում մուտք գործեց ջավախք, բարձրաձայնեց այնտեղ առկա հիմնախնդիրները և հնչեցրեց կոնկրետ և հստակ խոստումներ»,- այսօր անդրադառնալով վրացահայության խնդիրներին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, Ջավախք-հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:
«Այս պահի դրությամբ մենք ունենք հետևյալը, Ջավախքում վերացվել են բռնությունները, այնտեղ առկա վախի մթնոլորտն այլևս գոյություն չունի, մարդիկ ազատ կարող են շփվել, հաղորդակցվել, զրուցել քաղաքական թեմաներով ու չվախենալ»,- հավելեց բանախոսը:
Նա կարևորեց նաև «Վրացական երազանքի» կառավարման շրջանում Ջավախքահայ մի քանի գործիչների ու մասնավորապես Վահագն Չախալյանի ազատ արձակման փաստը, նշելով, որ վերջինս բանտարկված է եղել շինծու մեղադրանքներով:
«Կարևոր ձեռքբերում եմ համարում նաև այն, որ Բիձինա Իվանիշվիլին Երևանում իր պաշտոնական հանդիպումների ժամանակ վերահաստատեց իր խոստումները Վրաստանի հայերի առնչությամբ և հայտարարեց, որ բոլոր խոստումները պետք է ի կատար ածվեն»,- շարունակելով Վրաստանում տեղի ունեցող, իր գնահատմամբ, դրական գործընթացների թեման, ասաց Շ. Թորոսյանը:
Նրա հավելմամբ` Բ. Իվանիշվիլիի նախաձեռնությունները սուր քննադատության են արժանանում նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից: Այդպիսի նախաձեռնությունների շարքում է նաև Աբխազական երկաթգծի շուրջ ծավալվող գործընթացները: Ըստ ԱԺ պատգամավորի, «դրանով հաստատվեցին այն բազում փաստարկները, որ Սաակաշվիլին տարածաշրջանում գործում է` տուրք տալով թուրք-ադրբեջանական երկյակի քաղաքականությանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին