Իրազեկման ակցիա` նվիրված մարտի 24-ի Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան (լուսանկարներ)
Հայկական Կարմիր խաչի ընկերությունն (ՀԿԽԸ) այսօր կազմակերպել էր իրազեկման ակցիա` նվիրված մարտի 24-ի Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան: ՀԿԽԸ առողջապահական բաժնի աշխատակիցները և կամավորները Երևանի պետական բժշկական համալսարանից մինչև Երիտասարդական մետրո ձգվող տարածքում, Աբովյան փողոցի երկայնքով, հանրությանը բաժանեցին տուբերկուլոզը լուսաբանող տպագիր նյութեր և պատասխանեցին նրանց հարցերին:
Ավ.Իսահակյանի արձանի հարևանությամբ տեղադրվել էր տաղավար, որտեղ ևս քաղաքացիները ստանում էին տեղեկություններ՝ տուբերկուկուլոզով վարակվելու ուղիների և բուժման կազմակերպման մասին:
1882 թվականի մարտի 24-ին գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը հայտարարեց տուբերկուլոզի հարուցչի հայտնաբերման մասին։ Դրանից 111 տարի անց` 1993 թվականից ի վեր մարտի 24-ը ողջ աշխարհում նշվում է որպես Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր:
Ամեն տարի 1.6 միլիոն մարդ է մահանում տուբերկուլոզից, որոնց մեծամասնությունը զարգացող երկրների բնակիչներ են:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի դեմ պայքարն իրականացվում է ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 52 արձանագրային որոշմամբ հաստատված «2007-2015թթ. Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի» շրջանակներում, որի հիմքում ընկած են Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումները և նպատակները:
Լուսանկարներն այստեղ:
Նախորդող՝ Մարտի 24` Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օր
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու