Ա.Աշոտյանի խմբավորված պատասխանը.1-ին դասարանցիները դասի կգնան ապրիլի 1-ից
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը facebook-յան իր էջում գրառում է թողել` «քանի որ հարցերը շատ են, փորձեմ խմբավորված պատասխանել» վերնագրով.
«Լրացուցիչ արձակուրդին բաց թողնված կրթական բովանդակությունը պետք է լրացվի կամ շաբաթ օրերին, կամ լրացուցիչ ժամերին:
Մասնավոր դպրոցները իրենք են որոշում երկարացնելու հարցը: Ճշտեք ձեր դպրոցի տնօրինությունից:
Բոլոր պետական դպրոցներ նշանակում է ավագները ներառյալ:
Առաջին դասարանցիների ժամանակացույցը չի փոխվում: Նրանք կգնան դասի ապրիլի 1-ից»:
Panorama.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ գրիպի պատճառով դպրոցներում արձակուրդը երկարաձգվում է:
Նախորդիվ`
Գրիպի պատճառով դպրոցներում արձակուրդը երկարաձգվում է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա