Սևաքար գյուղի Սբ. Հռիփսիմե եկեղեցին վերականգնվելու է մասնակի կամ ամբողջական
Հայաստանի Սյունիքի մարզի Սևաքար գյուղի Սբ. Հռիփսիմե եկեղեցու խոնարհման պատճառ են հանդիսացել դեռևս 1930-ական թվականներին առաջացած երկայնական ճաքերը, ծածկերի /հողածածկ/ ջրամեկուսացման բացակայությունը, նաև հիմնատակի գրունտների նստվածքային երևույթները: Նման եզրահանգման են եկել ՀՀ մշակույթի, քաղաքաշինության և արտակարգ իրավիճակների նախարարությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը, որը մշակույթի նախարարի հրամանով մարտի 13-ին եղել եկեղեցու տարածքում ու ուսումնասիրել: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:
Հիշեցնենք, որ մարտի 9-ին փլուզվել էր Սևաքար գյուղի հանրապետական նշանակության 17-18-րդ դարերի եռանավ բազիլիկ Սբ Հռիփսիմե եկեղեցու հարավային և արևմտյան պատերը, տանիքի մի հատված: 1997 թ. ՀՀ կառավարության N 51 որոշմամբ եկեղեցին հանձնվել էր համայնքին որպես սեփականություն և հանդիսանում էր գործող եկեղեցի: Այն երբևէ չի նորոգվել կամ ամրակայվել:
Աշխատանքային խմբի եզրակացության հիման վրա առաջարկվել է հետագա փլուզումներից խուսափելու համար հենակներով ամրացնել եկեղեցու վթարված, բայց դեռևս կանգուն հատվածները: Նախքան փլվածքի մաքրումը /ճանապարհ, բակ, անցուղի/ ձեռնարկել եկեղեցապատկան բեկորների առանձնացման և համարակալման աշխատանքներ, կատարել հիմնատակերի գրունտների ինժեներաերկրաբանական հետազոտություն, մշակել եկեղեցու ամրակայման և մասնակի կամ ամբողջական վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը:
Նախորդող նորություններ` Փլուզվել է Սևաքարի եկեղեցին. «Ասում են` ձեր գյուղում մի փողատեր մարդ ճարի թող սարքի»
Մեկդարյա եկեղեցին երբևէ չի վերանորոգվել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում