Իրանի հոգևոր առաջնորդ. Եթե Իսրայելը ռազմական հարձակում գործեց, ապա Թել Ավիվն ու Հայֆան կհավասարեցնենք հողին
Եթե Իսրայելը սխալ արարք գործեց, ապա Թել Ավիվն ու Հայֆան կհավասարեցնենք հողին:
Այդ մասին իրանական «ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
ԻԻՀ ԶՈւ գերագույն հրամանատարը Մաշհադում գտնվող Իմամ Ռեզայի դամբարանում ունեցած ելույթում, անդրադառնալով Իսրայելի կողմից ռազմական հարձակման մասին պարբերաբար հնչող սպառնալիքներին, մասնավորապես հայտարարել է. «Եթե Իսրայելը այդպիսի սխալ արարք գործի, ապա Իրանի Իսլամական Հանրապետությունը Թել Ավիվն ու Հայֆան կհավասարեցնի հողին»:
Ալի Խամենեին, անդրադառնալով Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր երկխոսությանը, նշել է, որ Իրանը այդ հարցում լավատես չէ, սակայն սկզբունքորեն դեմ չէ:
Նախորդող տեղեկատվություն՝
Թեհրանը չի հավատում Ադրբեջանի հավաստիացումներին. Իսրայելից գնված ռազմական տեխնիկան կարող է օգտագործվել Իրանի դեմ
«Սանդի թայմզ».Իրանական հրթիռների արձակման դեպքում Իսրայելն Ադրբեջանի տարածքից նախահարձակ կլինի
Ադրբեջանական անօդաչու ինքնաթիռներն Իրանի սահմանին հետախուզական գործողություններ են իրականացնում
Իրանցի գեներալ. «Իրանական 2000 կմ հեռահարությամբ հրթիռներն ունակ են Իսրայելին հարվածելու նույնիսկ Իրանի կենտրոնական նահանգներից»