Նոր մանրամասներ. Ազգային ժողովի շենք մուտքն արգելված է, քննչական գործողություններ են ընթանում (Տեսանյութ)
Այս պահին Ազգային ժողովի շենքի մուտքը փակ է և շենք մուտք գործելն արգելվում է, լրագրողներին էլ թույլ չեն տալիս մուտք գործել շենք: Արգելված է նաև գլխավոր մուտքից դուրս գալը: Ինչպես ԱԺ-ից փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը, այս պահին ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ են իրականացնում, դեպքի վայրում են ԱԱԾ Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը, նրա տեղակալը: ԱԺ աշխատակիցները կարողանում են դուրս գա միայն ԱԺ հետնամուտքից:
Ըստ տեղեկությունների, դանակով զինված միջին տարիքի տղամարդը կարողացել է հնարամտորեն դուրս գալ անվտանգության աշխատակիցների սենյակից ու մտնել ԱԺ բակ: Արդեն բակում նրան շրջապատած ԱԺ անվտանգության աշխատակիցները հորդորել են գցել դանակը, սակայն վերջինը չի ենթարկվել հրահանգներին: Նա հրահանգներին չի ենթարկվել նաև մեկ անգամ կատարված նախազգուշական կրակոցներից հետո և Անվտանգության աշխատակիցները ստիպված կրակել են նրա ոտքին` վնասազերծելով ԱԺ մուտք գործած զինված քաղաքացուն:
Կրակոցներ ԱԺ-ում. Ներս մտած երիտասարդը վիրավոր է (լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում