ՀԱԿԿ հիմնադիր համագումարը հերթական անգամ հետաձգվում է
ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարն արդեն երրորդ անգամ հետաձգվում է: Սկզբում այն նշանակված էր մարտի 22-ին, հետո տեղափոխվեց մարտի 29-ը, իսկ այժմ`ապրիլի 13: Այս հետաձգումներին ՀԱԿ-ը ոչ մի պաշտոնական պատճառաբանություն չներկայացրեց:
ՀԱԿ-ին մոտ կանգնած «168 Ժամ»-ի աղբյուրները ներկայացնում են երեք հանգամանք, որոնք կարող էին պատճառ դառնալ այս հետաձգումների համար: Առաջինը` համագումարը Երևանի խորհրդի ընտրությունների քարոզչությանը ծառայեցնելն է, երկրորդը` նորագիրների սահմանափակ թիվը, երրորդը` ՍԴՀԿ-ի կարգավիճակի շուրջ անորոշությունը: