Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Թբիլիսիում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 96 կգ քաշային կարգի Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանը հաղթել էր բոլոր մրցակիցներին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ մրցակիցը Ադրբեջանի ներկայացուցիչ Շալվա Գադաբաձեն էր:
Քիչ առաջ ավարտվեց նաև այս մենամարտը, որում հաղթեց մեր ըմբիշը և դուրս եկավ եզրափակիչ։
Հավելենք, որ ոսկե մեդալի համար պայքարում մեր օլիմպիական չեմպիոնն ուժերը կչափի բուլղարացի Վլադիսլավ Էմիլով Մետոդիևի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ