Մեկ ժամով անջատենք լույսերը՝ հանուն մեր մոլորակի կենսական պայմանների և ռեսուրսների պահպանման
2013թ-ի մարտի 23-ին, ժ. 20:30-ից 21:30-ը Երևանում կանցկացվի «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան, որի շրջանակներում մեկ ժամով կանջատվեն մայրաքաղաքի խորհրդանիշ հանդիսացող շենքերի և օբյեկտների արտաքին լուսավորությունը, ինչպես նաև փողոցային լուսավորությունը:
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF), ՀՀ Բնապահպանության նախարարությունը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, ՀՀ Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը, HSBC Բանկ Հայաստանը, «Բեսթ վեսթերն կոնգրես» հյուրանոցը համախմբվել են մասնակցելու և Հայաստանում ևս մեկ անգամ անցկացնելու «Մոլորակի ժամը» համաշխարհային ակցիան, որի նպատակն է հասարակությանը, բիզնես աշխարհին, համայնքներին և այլ շահագրգիռ կողմերին միավորել լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ՝ հանուն մեր մոլորակի կենսական պայմանների և ռեսուրսների պահպանման:
Երկրի ժամ համաշխարհային ակցիան առաջին անգամ մեկնարկել է 2007թ-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ անջատել էին իրենց լույսերը, որի հիմնական նպատակն էր` միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում: Գնալով այս ակցիան ձեռք է բերել մեծ հեղինակություն` ապահովելով ավելի քան 1 մլրդ. բնակչության մասնակցություն ողջ աշխարհում:
Արդեն հինգերորդ տարին է, որ Հայաստանը մասնակցում է «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիային:
Նշենք, որ 2013թ-ին «Մոլորակի ժամ»-ին մասնակցելու են աշխարհի ավելի քան 150 պետություններ: Այն տեղի կունենա ամբողջ աշխարհում 2013թ-ի մարտի 23-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում