«The Economist». ԵԽԽՎ-ում Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ տերմինի արգելափակումը «աննման լկտիություն» է
«The Economist» պարբերականն Ադրբեջան-ԵԽ հարաբերություններին վերաբերյալ լայնածավալ հոդված է տպագրել:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը.
«Համաձայն «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցի, Ադրբեջանը ժողովրդավարական երկիր չէ: 1990 թվականից ի վեր, Ադրբեջանում ընտրությունները խորապես խեղաթյուրված են եղել: Այստեղ կաշառակերությունը համատարած բնույթ է կրում:
Տեսականորեն միայն ժողովրդավարական երկրները կարող են միանալ Եվրոպայի խորհրդին (ԵԽ), որը աջակցում է մարդու իրավունքների հաստատմանը: Սակայն Ադրբեջանը 2001 թ-ից ԵԽ անդամ է: Դրանից հետ ԵԽ անդամները հույս ունեին, որ անդամակցություները կարագացնի Ադրբեջանի՝ դեպի ժողովրդավարություն անցումը: Իսկ դա տեղի չունեցավ: Ավելին, ընտրությունների հարցում քաղաքական մանիպուլիացիաները վերջին տասնամյակների ընթացքում ավելի են աճել. անցյալ տարի Եվրոպական կայունության նախաձեռնությունը զեկույց հրապարակեց, որում Ադրբեջանում 2010թ.-ին անցկացված խորհրդարանական ընտրությունները որակեց ԵԽ անդամ պետությունների մեջ ամենաթերություններով լի ընտրությունները:
Իսկ ո՞ւմ է դա անհանգստացնում: Տասնամյակների ընթացքում արևմտյան դիվանագետները սկսել են «բռունցքով հարվածել» մարդու իրավունքների խնդիրներին: Սա ոչ թե պարզապես արևմտյան անտարբերության մասին պատմություն է: ԵԽ-ի միանալուց ի վեր, Եվրոպական կայունության նախաձեռնությունը պնդում է, որ Ադրբեջանն օգտագործում է իր «խավիարային դիվանագիտությունը», այդ թվում նվերներ, փող: Սա պետք է Արևմտյան կառույցներին մտահոգության տեղիք տա:
Չնայած 2010թ խորհրդարանական ընտրությունների ժամանակ համատարած խախտումներին, ԵԽԽՎ-ն դրական է գնահատել այն: Արդյո՞ք ճիշտ է ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Պեդրո Ագրամունտի ու Ժոզեֆ Գրեշի կողմից ներկայացրած զեկույցը Ադրբեջանի պարտավորությունների կատարման վերաբերյալ:
Հեղինակները պետք է առնվազն արձանագրեին Ադրբեջանի ժողովրդավարական հիմնական թերությունների մասին: Սակայն Եվրոպական կայունության նախաձեռնությունը (ESI) Ագրամունտին անվանել է «Ալիևի ռեժիմի երկարատև պաշտպան»: Արդյունքում ESI-ն պնդում է, որ համազեկուցողների այս զեկույցը «տպավորիչ աճպարարություն» և «խորապես անազնիվ» քայլ է:
Ավելի վիճարկելի է քաղբանտարկյալների հարցը: 2009-ի դեկտեմբերին, ԵԽԽՎ-ն խնդրեց Քրիստոֆեր Շտրասերին` պաշտոնապես սահմանել «քաղբանտրակյալ» տերմինը: 2012թ հոկտեմբերին վերջինս ներկայացրեց սահմանումը և դա նույն սահմանումն է, որ ԵԽ-ն օգտագործում է 2001-ից ի վեր: Մի քանի պատվիրակություններ պնդում էին, որ ԵԽԽՎ-ն լիազորություն չունի գնահատելու մարդու իրավունքների նման խախտումները, քանի որ այս բնագավառը պատկանում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին: Նրանց արգելափակելու փորձ Ադրբեջանի լոբբինգի արդյունք է, որը կարելի է բնութագրել որպես «աննման լկտիություն»»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան