Միջոցառում և շաբաթօրյակ` «Հայ բարերարների ճեմուղում» (Ֆոտոշարքով)
Այսօր հայազգի գործարար և բարեգործ է Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան օրն է (1869-1955թ): Այդ առիթով Հայաստանի սփյուռքի նախարարության աշխատակազմը`նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այցելեց «Հայ բարերարների ճեմուղի» ու ծաղիկների դրեցին նրա կիսնադրու առջև: Նախարարը ծաղիկներ դրանց նաև մյուս բարերաների հուշակոթողներին:
Միջոցառմանը մասնակցեցին նաև Գալուստ Գյուլբենկյանի անվան N 190 դպրոցի սաները, ինչպես նաև ուսանողներ, դասախոսներ: Միջոցառման ավարտից հետո բոլորով միասին մաքեցին ճեմուղին:
Նշենք, որ Երևանի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում (Միքայել Նալբանդյանի արձանի հարևանությամբ) «Հայ բարերաների ճեմուղին» բացվել է 2012-ի հոկտեմբերի 20-ին: Հայրենանվեր գործունեության և հայրենիքում ներդրած մեծ ավանդի համար ճեմուղում կանգնեցվել են քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանի հայ մեծ բարերարներ Պողոս Նուպարի, Ալեքսանդր Մանթաշյանի, Ալեք Մանուկյանի, Գալուստ Գյուլբենկյանի, Միքայել Արամյանցի, Հովհաննես Լազարյանի հուշակոթողները, իսկ ճեմուղու միջնամասում տեղադրվել է բարերարության հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթող:
Լուսանկարներն` այստեղ: