«Հրապարակ». «Ժառանգությունը», ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն ֆինանսական խնդիր ունեն
«Հրապարակ»-ը գրել է, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար, ըստ կուսակցություններից մեկի ղեկավարի, առնվազն 200 հազար դոլար է հարկավոր: «Եթե յուրաքանչյուր 400 տեղամասում կանգնող անձին գոնե 20 հազար դրամ տաս, գումարած պաստառներ, բուկլետներ, տրանսպորտային և այլ ծախսեր, կստացվի պատկառելի գումար»,-ասել է նա:
Թերթի տեղեկություններով, ընտրարշավին մասնակցելու ֆինանսական խնդիրներ ունի և «Ժառանգությունը», որը նախագահականի ժամանակ բավականին գումար է ծախսել, և ՀԱԿ-ը, և ՀՅԴ-ն: Եթե ֆինանսների կռիվ գնա, այս կուսակցությունները մրցակցությանը չեն դիմանա: