Տարեց հասակում հայր դարձած տղամարդիկ կարող են անառողջ թոռ ունենալ
Հիսուն և ավելի տարեկանում հայր դարձած տղամարդիկ ունեն մինչև 79 տոկոս հավանականոթյուն, որ կունենան աուտիզմով հիվանդ թոռներ: Այս մասին, ըստ The Telegraph-ի, հայտարարել է Շվեդիայից, Մեծ Բրիտանիայից և Ավստրալիայից գիտնականների թիմը:
Ըստ փորձագետների` հիվանդությունը կարող է փոխանցվել սերունդից սերունդ, և երեխայի առողջության վրա մեծ ազդեցություն ունի հոր և պապու կյանքը: «Բայց դա չի նշանակում, որ եթե տղամարդը ծնվել է, երբ իր հայրը 50-անց էր, նա չպետք է երեխա ունենալ: Չնայած, որ առկա է ռիսկի գործոն, նա այնքան էլ բարձր չէ», - ասել է Լոնդոնի King's College հոգեբուժության ինտիտուտի դոկտոր Ավի Ռեյչենբելը:
Մինչ այդ հրապարակվել են իսլանդացի գիտնականների հետազոտությունների արդյունքները, որոնց համաձայն, ավելի տարեց հասակում հայր դարձած տղամարդկանց մոտ մեծ է հավանականությունը, որ երեխաները կունենան մի շարք հիվանդություններ, մասնավորապես` աուտիզմն ու շիզոֆրենիա:
Աղբյուրը նշում է, որ ըստ հետազոտությունների, շվեդական 36 հազար հոգուց աուտիզմով հիվանդացած են եղել 6 հազարը, իսկ Մեծ Բրիտանիայում այդ հիվանդությունից տառապում է 100-ից մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու