Երևանում ծիրանենիները ծաղկել են (լուսանկարներ)
Բողբոջած ծիրանենիներն այսօր Երևանի մի քանի շրջաններում արդեն բացվել էին: Ավելի վաղ ԱԻՆ –ից զգուշացրել էին, որ մարտի 22-ին և 23-ին, պայմանավորված օդի բարձր ջերմային ֆոնով, Արարատյան դաշտում կանխատեսվում է ծիրանենու և նշենու համատարած ծաղկում:
Մարտի 24-ին հյուսիս-արևմուտքից ցուրտ մթնոլորտային ճակատի անցման ժամանակ սպասվում է օդի ջերմաստիճանի անկում 5-6 աստիճանով, իսկ մարտի 25-ի գիշերը եղանակի պարզեցմամբ պայմանավորված` ևս 2-3 աստիճանով, որի արդյունքում Արարատյան դաշտում և Տավուշի հովիտներում հնարավոր է ջերմաստիճանի նվազում օդում` մինչև 0...-10C:
Հայպետհիդրոմետ ծառայության տվյալներով, մարտի 25-ի գիշերը ջերմաստիճանը կհասնի զրոյի: Զրոյից ցածր ջերմաստիճան առաջիկա օրերին չի գրանցվի:
Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը հայտարարել էր, որ ջերմաստիճանի կտրուկ տատանումների հետևանքով գյուղատնտեսությունը էական վնասներ չի կրել:
Մարտի սկզբին, ինչպես նաև մարտի 18-ի լույս 19-ի և 19-ի լույս 20-ի գիշերը, երբ հանրապետությունում ջերմաստիճանն իջավ մինչև -7 աստիճանի, ըստ փոխնախարարի, մտահոգություն կար, որ հատկապես խաղողի բացված այգիները կցրտահարվեն, սակայն դիտարկումները ցույց են տվել, որ այգիները չեն ցրտահարվել:
Լուսանկարները` Լիլիան Գալստյանի