Առողջություն 09:15 23/03/2013

Տուբերկուլոզը բուժելի հիվանդություն է. դրա դեմ պայքարի համաշխարհային օրն է նշվում (Լուսանկարներ)

Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն այս տարի նշվում է «Կանգնեցնենք տուբերկուլոզը մեր կյանքի ընթացքում» կարգախոսով: Այն արտահայտում է տուբերկուլոզից ազատ աշխարհ և տուբերկուլոզից զրո մահվան դեպք ունենալու գաղափարը:

Ամեն տարի 1.6 միլիոն մարդ է մահանում տուբերկուլոզից, որոնց մեծամասնությունը զարգացող երկրների բնակիչներ են: Ամբողջ աշխարհում 1/3-ը վարակված է տուբերկուլոզով: Չնայած տուբերկուլոզը բուժելի է, այն շարունակում է տարածվել` սպառնալով միլիոնավոր մարդկանց առողջությանը, տնտեսական և սոցիալական բարեկեցությանը: 2011թ-ին աշխարհում գրանցվել է տուբերկուլոզի մոտ 8.7 մլն նոր դեպք, իսկ 1,4 մլն մարդ մահացել է դրանից:

ՀՀ առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի 2007-2015 թվականների ազգային ծրագրի» շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում` վերջին տարիներին Հայաստանում արձանագրվել է տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակի բարելավում: Տարեցտարի նվազող հիվանդացության ցուցանիշը 2012-ին կազմել է 37, իսկ մահացության ցուցանիշը` 2 (100000 բնակչի հաշվարկով):

2012 թվականին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 1125 առաջնակի հիվանդ (2011 թվականին` 1247): Տղամարդկանց շրջանում հիվանդացության ցուցանիշը մոտ 3.3 անգամ բարձր է, քան կանանց, և 2012 թվականին կազմել է 58.2 (2011 թվականին` 57.6), իսկ կանանց շրջանում` 17.8 (2011-ին`19.9): Առաջնակի դեպքերից շուրջ 18%-ը հիվանդացել են արտերկրում:

Ազատազրկման վայրերում 2012 թվականի ընթացքում արձանագրվել է տուբերկուլոզի 24 դեպք, որից 9-ը առաջնակի թոքային, իսկ 22.2%-ը` մանրէազատող:

Նշենք նաև, հանրապետությունում տուբերկուլոզով հիվանդ երեխաների թիվն այսօր հանրապետությունում հասնում է 25-ի:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակ»-ի տնօրեն Արմեն Հայրապետյանը նշեց, որ 2010 թվականից Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է դեղորայքակայուն տուբերկուլոզով հիվանդների բուժման ծրագիր: «Ունենք նաև բուժման ելքերի բարձր տոկոս: 2012-ին բուժման բարեհաջող ելքը կազմել է 77 տոկոս, սակայն նախատեսվում է մինչև 2015-ը հասցնել 85% բարեհաջող ելքի»,- ասաց Ա.Հայրապետյանը: Նա միաժամանակ նշեց, որ 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ դեղորայքակայուն տուբերկուլոզով 275 հիվանդ գտնվում է բուժման մեջ:

Նրա խոսքերով` տուբերկուլոզի աճը կանգնեցնելու ուղղությամբ իրականացվում են մի շարք ծրագրեր, մասնավորապես, բուժումն իրականացվում է լաբորատոր նոր մեթոդների կիրառմամբ, տրամադրվում է սոցիալական աջակցություն հիվանդներին, որպեսզի խթան հանդիսանա բուժումը չընդհատելու և բուժման բարեհաջող ելք ունենալու համար:

Ա.Հայրապետյանը նշեց, որ բնակչությանը տուբերկուլոզի մասին տեղեկացնելու և տուբերկուլոզի դեմ պայքարն առավել համախմբված ու արդյունավետ դարձնելու նպատակով կազմակերպվում են իրազեկման միջոցառումներ: «ԶԼՄ-ների դերը տուբերկուլոզի դեմ պայքարում կարևոր նշանակություն ունի, քանի որ նրանց միջոցով կարողանում ենք հասարակությանը հասցնել ճիշտ ինֆորմացիա: Եթե բնակչությունը իրազեկված լինի, ապա խնդիրների դեպքում ժամանակին կդիմի համապատասխան բուժհաստատություն»,- ասաց նա:

Ա. Հայյրապետյանը նշեց, որ թեև վերջին տարիներին Հայաստանում տուբերկուլոզով հիվանդների և մահացության ցուցանիշը նվազում է, իրազեկվածության մակարդակը զգալիորեն բարձրացել է, այդուհանդերձ կան մարդիկ, ովքեր հրաժարվում են բուժումից: Նրանց թիվն այդքան էլ մեծ չէ, իսկ բուժումից հրաժարվելու պատճառներն էլ բազմաթիվ են: «Օրինակ` վախենում են, որ բարեկամները, հարևանները կիմանան և կխուսափեն իրենց հետ շփվել: Սակայն պետք չէ դրանից ամաչել: Գրիպով հիվանդանալու դեպքում մենք չենք թաքցնում, որ հիվանդ ենք և միաժամանակ գիտակցում ենք, որ կարող ենք վարակել նաև շրջապատի մարդկանց: Այս դեպքում էլ պետք չէ ամաչել: Տուբերկուլոզը բուժելի հիվանդություն է, պարզապես պետք է ժամանակին դիմել բժշկի»,- նշեց Ա.Հայրապետյանը:

Նշենք, որ հանրապետությունում տուբերկուլոզով հիվանդների հայտնաբերումը, բուժումը և հետագա վերահսկումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում և լիովին անվճար է: Ժամանակին և ճիշտ կազմակերպված բուժման դեպքում տուբերկուլոզը լիարժեք բուժվում է: Չբուժվելու դեպքում վարակիչ հիվանդը 1 տարվա ընթացքում վարակում է 10-15 մարդու /առաջին հերթին ընտանիքի անդամներին/, որոնց 10%-ը հետագայում հիվանդանում է տուբերկուլոզով: Չբուժված հիվանդների 50%-ը մահանում է առաջին 5 տարվա ընթացքում, 25%-ի մոտ կայուն իմուն համակարգի շնորհիվ տեղի է ունենում սպոնտան առողջացում, մնացած 25%-ի մոտ զարգանում է խրոնիկ տուբերկուլոզ:

Նախորդող հրապարակում` Վերջին տարիներին Հայաստանում տուբերկուլոզով հիվանդների և մահացության ցուցանիշը նվազում է 

Մարտի 24` Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օր 

Լուսանկարներն` այստեղ

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:19
Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ exit poll-ի, ընտրություններում հավաքում է ձայների 87,6%-ը, բոլորին դեմ է քվեարկել 5.1%-ը
Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ exit poll-ի, հանրապետության ղեկավարի ընտրություններում հավաքում է ձայների 87,6 %-ը։...
Աղբյուր` Panorama.am
21:55
Վարչախմբի պարագլխի վերջին հայտարարությունը մեր համազգային հավաքական իրավունքների և ինքնութենական հիմքերի կազմաքանդում է. ՀՅԴ ԳՄ
ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ապազգային, ապապետական և  հակագիտական մտավարժանքներից ծնված...
Աղբյուր` Panorama.am
21:24
Մայր Տաճարում Հայոց բանակի օրվա կապակցությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք
Մայր Աթոռից հայտնում են, որ հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր...
Աղբյուր` Panorama.am
21:13
Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մшրմինը
Հունվարի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 35-ամյա Վիտալի Շևչենկոն ահազանգել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մանասյանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումների, գրավոր և բանավոր դիմում-բողոքների, այդ թվում՝ թեժ գծի...
Աղբյուր` Panorama.am
17:16
Բաքուն արձագանքել է Փաշինյանին
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանն այն մասին, որ Բաքվի բանտում պահվող Արցախի հանրապետության նախկին...
Աղբյուր` Panorama.am
17:00
Բոլոր ուղղություններով գործող վարչախումբը լիակատար ձախողվել է՝ վերածվելով սպառնալիքի հայ ժողովրդի և պետականության համար. Իշխան Սաղաթելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է. «Նիկոլի ռեժիմի՝ «Իրական Հայաստանի և խաղաղության»...
Աղբյուր` Panorama.am
16:35
Պարտված պատերազմը հենց Փաշինյանին էր անհրաժեշտ, որպեսզի իրագործի այն, ինչ անում է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը փաստորեն հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը կապ չունի համահայկական...
Աղբյուր` Panorama.am
16:20
Ըստ Փաշինյանի՝ նա հեծանիվ է քշում և սոխով ձվածեղ ուտում, որ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԼԻՆԻ. Միհրդատ Մադաթյան
«Հայաստան» դաշինքի անդամ, հոգեբան Միրհրդատ Մադաթյանը գրում է. «Իմ մոտ տպավորություն է, որ Փաշինյանին թվում է, որ մի...
Աղբյուր` Panorama.am
16:09
Լսե՛ք, հանգստացրե՛ք դուք նրան, նա կոչնչացնի Հայաստանը. Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասին
«Ես ինչ կապ ունեմ, մենք հազար կիլոմետր այն կողմ ենք ապրում... Ես ե՞մ այդ պատերազմը սկսել»,-Բելառուսում ընթացող ընտրությունների ֆոնին...
Աղբյուր` Panorama.am
14:27
Ինչո՞ւ Մասիս սարին հավակնելու «մեղքի» մեջ չթաթախված ասորիներին էլ հայերիս նման ցեղասպանության ենթարկեցին Օսմանյան կայսրությունում. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր էջում գրում է. «Երբ սովորական հաշվիչի միջոցով փորձում ես կատարել պարզագույն մաթեմատիկական...
Աղբյուր` Panorama.am
14:15
Խոշոր շղթայական ավտովթար՝ 7 մեքենայի մասնակցությամբ
Հունվարի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Արսեն Ալեքսանյանը իր վարած...
Աղբյուր` Panorama.am
13:58
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
13:49
Փարիզը կոչ է արել Բաքվին դադարեցնել Նոր Կալեդոնիայում իրավիճակն ապակայունացնողներին աջակցելը
Ադրբեջանի հովանու ներքո մետրոպոլիայից անկախության կողմնակիցների կողմից միջոցառումների անցկացումը Նոր Կալեդոնիայում (Ֆրանսիայի անդրծովյան տարածք)...
Աղբյուր` Panorama.am
13:32
Վերևին Լարսում Ավելի քան 500 հայկական բեռնատար է կուտակվել
ՌԴ Հյուսիսային Օսեթիայի երթևեկության կառավարման կենտրոնը տեղեկություն է տարածել Վերին Լարսի անցակետում կատակված բեռնատարների վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
12:51
Մարդիկ պատասխանում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
Սոցիալական հարթակներում հայաստանի հասարակական-քաղաքական գործիչներն արձագանքել են նախօրեին հայոց ցեղասպանության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
12:22
Միակ լուծումը հայկական կառավարություն ունենալն է. հայկական, ոչ թե «յան» ազգանունով. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.   «Հարկերից ու տրանսպորտից մինչև անվտանգություն, Հայոց ցեղասպանության ճանաչման հաջող...
Աղբյուր` Panorama.am
12:15
Բելառուսում ընթանում է նախագահական ընտրությունների հիմնական փուլը, արտերկրում ընտրատեղամասեր չեն բացվել
Բելառուսում բացվել են ընտրատեղամասերը նախագահական ընտրությունների հիմնական փուլի քվեարկության համար։ «Հունվարի 26-ին ընտրատեղամասերը...
Աղբյուր` Panorama.am
19:00
Գիտնականները հաստատում են, որ ամուսնացած մարդիկ իսկապես երջանիկ են. Հետազոտություն
Միջազգային նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ամուսնացած կամ լուրջ հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ հիմնականում ավելի գոհ են...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայոց բանակի օրվա կապակցությամբ կկատարվի Հանրապետական մաղթանք
Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Միածնաէջ...
Աղբյուր` Panorama.am
18:46
Կարող եմ կռահել, թե փակ դռների հետևում ինչ է կատարվել Լավրովի և Միրզոյանի միջև. Աշոտյան
«ՌԴ-ի կեցվածքը նիկոլական վարչախմբի խաղերի հանդեպ ինձ հիշեցրեց ռուսական մի արտահայտություն՝ Я не злопамятный, а просто злой и память у меня...
Աղբյուր` Panorama.am
18:36
Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին, ովքեր պայքարում են անտառային հրդեհների դեմ։ MIR...
Աղբյուր` Panorama.am
18:22
Զելենսկին Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման հնարավորությունը
Դավոսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման համար ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
17:59
ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության թեման քարոզչական փուչիկ է և գեոպոլիտիկ ավանտյուրա. Աշոտյան
«ԵՄ-ն նման է ռոք աստղի, ում էգոն շոյվում է հերթական երիտասարդ և միամիտ ֆանատկեքի բանակից, ով կարող է ինքնագիր տալ, բուռն գիշեր անցկացնել հետները, բայց ամուսնանալ կամ սիրահարվել չի պատրաստվում»
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը
Այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդես՝ նվիրված հայտնի հնագետ,...
Աղբյուր` Panorama.am
17:39
Հայոց gեղաuպանnւթյան պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու. Փաշինյան
«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք  է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, ինչպես ենք դա...
Աղբյուր` Panorama.am
17:21
Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյյեդ Ջաֆար Աղայի Մարիանին կանչել են Ադրբեջանի արտաքին...
Աղբյուր` Panorama.am
17:06
Հունվարի վերջին ծրագրված է Վրաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան
Այս ամսվա վերջին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից։  Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մազութ Սև ծովում. կխափանվի՞ լողափնյա սեզոնը
Սև ծովում մազութով լցանավերի խորտակումից հետո արդիական են դարձել ոչ միայն ծովի աղտոտվածության և պատճառված վնասի հարցերը, այլև հարցականի տակ է...
Աղբյուր` Panorama.am
16:44
Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը, որը վերջինս արել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու
17:41 25/01/2025

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}