Երևանում քամին շրջել է աղբամանները (Լուսանկարներ)
Մաշտոցի պուրակի` Մաշտոցի պողոտայից դեպի Սարյան փողոց ընկած հատվածում այսօր գրեթե բոլոր աղբամանները գետնին ընկած էին: Դրանցից մի քանիսն արդեն երկար ժամանակ է, ինչ պոկվել ընկել են գետնին: Քաղաքացիներն հենց այդ վիճակով էլ օգտվում են դրանցից: Դրանք տեղը դնող մինչ այս պահը չի գտնվել:
Վաղուց պոկվածներին այսօր գումարվել են նաև գիշերվա` քամու հետևանքով պոկվածները:
Հայպետհիդրոմետ ծառայության հաղորդմամբ, Երևանում այսօր երեկոյան ժամերին, 24-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: 23-24-ը սպասվում էքամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: