Երևանում լծվել են քաղաքը մաքրելու գործին (Լուսանկարներ)
Այսօր և վաղը Երևանում հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակ: Քաղաքը մաքրելու գործին մասնակցում են ինչպես պետական գերատեսչությունների, այնպես էլ մասնմավոր ընկերությունների աշխատակիցներ:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքպետին զեկուցել էին, որ նախապատրաստական բոլոր աշխատանքներն ավարտված են. ըստ վարչական շրջանների ձևավորված են առանձին խմբեր` կից պատասխանատուներով:
Մայրաքաղաքի փողոցների, մայթերի, այգիների ու բակային տարածքների մաքրմանն ու աղբահանությանն անդրադառնալով` հանձնարարվել է հետևողական աշխատանք տանել չնախատեսված վայրերում աղբի կուտակման դեպքերը բացառելու ուղղությամբ: