Իրանցի թիկնապահը Բաշար ալ-Ասադի նկատմամբ ահաբեկչությու՞ն է իրականացրել
«Բաշար ալ-Ասադը իրանցի թիկնապահի կողմից ենթարկվել է ահաբեկչության»:
Այդ մասին հաղորդում է իրանական «թաբնաք.իռ» կայքը՝ հղում կատարելով արաբական և իսրայելական աղբյուրներին:
Ըստ «Ալ-արաբ» կայքի՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ուղղությամբ իրանցի իր թիկնապահներից մեկը կրակել է, ինչի արդյունքում Ասադը տեղափոխվել է Դամասկոսի հիվանդանոց:
Իրանական կայքը, կասկածի տակ դնելով սույն տեղեկատվության հավաստիությունը, նշում է, որ նմանատիպ տեղեկատվության հրապարակմամբ՝ փորձ է արվում Իրանի և Սիրիայի դեմ հոգեբանական ճնշումներ գործադրել:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Սիրիայի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները հերքել են Ասադի դեմ իրականացված ահաբեկչության մասին լուրերը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում