Աշոտյանը մեկնել է Բրյուսել
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը աշխատանքային երկօրյա այցով մեկնել է Բրյուսել:
ԿԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, այցի շրջանակում նախատեսվում է նախարարի հանդիպումը Եվրահանձնաժողովի կրթության և մշակույթի հարցերի պատասխանատուների հետ:
Կքննարկվեն 2012-2015 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից Բոլոնիայի գործընթացի քարտուղարության ստանձման և Հայաստանում 2015 թվականին Բոլոնիայի գործընթացում ներգրավված պետությունների նախարարական գագաթաժողովի անցկացմանն առնչվող մի շարք հարցեր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա