Բերեզովսկու մահը բռնության հետևանք չէ. Սքոդլանդ-Յարդ
Բրիտանական ոստիկանությունը Բորիս Բերեզովսկու մահվան գործի մեկօրյա հետաքննության արդյունքում առաջին եզրակացություններն է հրապարակել: Սքոթլանդ-Յարդը հիմքեր չունի կարծելու, որ գործարարի մահը բռնության հետևանք է: Չկան նաև ապացույցներ, որ առանձնատանը որտեղ գտել են նրա մարմինը, կողմնակի մարդ է եղել: Մահվան պատճառների մասին հնարավոր կլինի խոսել միայն դիահերձումից հետո, ասել են ոստիկանները:
Հիշեցնենք, որ ռուս օլիգարխ Բորիս Բերեզովսկին, ով վերջին 13 տարին բնակվում էր Մեծ Բրիտանիայում, մահացել է մարտի 23-ին Լոնդոնում 67 տարեկան հասակում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին