Խուրշուդյան. Հովհաննիսյանը պատշաճ կերպով կպատասխանի նամակին
Այս պահին Ազատության հրապարակում լրագրողները փորձում են պարզաբանում ստանալ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից` իրեն ուղղված ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի նամակի ու դրանում ներառված առաջարկների վերաբերյալ: Սակայն 15-րդ օրը հացադուլում գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանը առանձնացել է հրապարակում տեղադրված իր վրանում և դուրս չի գալիս:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Panorama.am-ին հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է նամակը:
«Առաջիկայում պատշաճ կերպով կպատասխանի նամակին»,-ասաց Խուրշուդյանը:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի` ուրբաթ օրը Սերժ Սարգսյանին ուղղված նամակին գործող նախագահն այսօր պատասխանել է. «Իմ հորդորն է Ձեզ՝ դադարեցրեք խնդրում եմ հացադուլը, մեկ-երկու օր կազդուրվեք և մենք միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսենք աշխատել, լուրջ աշխատել՝ անգամ հիմք ընդունելով հենց Ձեր կողմից առաջարկված, այս պահին թեկուզև շատ հում, շարադրանքը»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան