Ռոնալդու. «Կարող էի վերադառնալ ակումբ, բայց նախընտրեցի մնալ հավաքականի հետ»
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն որոշել է չհեռանալ հավաքականից, չնայած որ դեղին քարտերի պատճառով չի կարողանա մասնակցել Ադրբեջանի ընտրանու հետ աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի` վաղը կայանալիք հանդիպմանը:
«Ես տխրել եմ, որ չեմ կարողանա օգնել իմ թիմին: Ավելի հեշտ կլիներ նստել ինքնաթիռ և վերադառնալ ակումբ, սակայն նախընտրեցի մնալ հավաքականի հետ: Այսպես ես կարող եմ իմ ներկայությամբ աջակցել և ոգևորել թիմակիցներիս»,- նշել է Ռոնալդուն:
Հիշեցնենք, որ, Ռոնալդուից բացի, Ադրբեջանի հավաքականի հետ հանդիպումը բաց կթողնի նաև Ֆաբիու Կոենտրաուն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները