«Սփյուռքում ոգևորվում, են, երբ տեսնում են հայկական երկու պետականությունները ներկայացնող մարմիններ»
Քիչ առաջ Երևանում մեկնարկեց Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի համատեղ նիստը: Ինչպես նիստի բացման խոսքում նշեց ՀՀ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը, երկու հայկական պետությունների հանձնաժողովներն արդյունավետ աշխատում են երեք դաշտերում՝ օրենսդրական դաշտի ներդաշնակեցման, թվայնացման հնարավորություների ստեղծման և միջազգային:
«Հանձնաժողովները հանդես են եկել օրենսդրական դաշտի ներդաշնակեցմամբ, որը բավական ինտենսիվ է եղել: Հայաստանի Հանրապետության ՀՌԱՀ-ն ցանկացած իրավական ակտ խորհրդակցական՝ և փորձագիտական կարծիք ստանալու համար ուղղարկում է ԼՂՀ, կարծիքներ ենք ստանում, նման կերպ էլ ստանում ենք փորձագիտական գնահատականի առաջարկություններ նաև Լեռնային Ղարաբաղի մեր գործընկերներից», - ասաց նա:
Նշելով, որ երկու հայկական պետություններն ընթանում են թվայնացման գործընթացով,Գ.Ամալյանը կարևորեց համատեղ քայլերը նաև այդ ուղղությամբ՝ մասնավորապես տեխնիկական ապահովման ոլորտում:
Երրորդ ուղղությունը, ըստ ՀՀ ՀՌԱՀ նախագահի, եղել է միջազգային համագործակցությունը: «Երկու մարմիններն ունեն առանձին կապեր արտերկրում, բայց մենք հանդես ենք գալի նաև համատեղ, մանավանդ, որ մեր շահերը՝ արտաքին համագործակցության դաշտում համահունչ են: Բացի գործնական արդյունքներից ՝ ունենք ազգային շահերի վրա հիմնած բարոյահոգեբանական արդյունք՝ ոգևորություն, որը Սփյուռքում առաջանում է, երբ տեսնում են հայկական երկու պետականությունները ներկայացնող մարմիններ:
Համատեղ նիստի շրջանակներում ստորագրվեց նաև ՀՀ և ԼՂՀ երկու հանձնաժողովների միջև 2013 թվականին համագործակցության հուշագիր: Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը պարգևատրվեց ՀՀ ՀՌԱՀ պատվոգրով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում