Հասարակություն 13:05 25/03/2013

Հայ արիներ. Սյունիքի արոտավայրերը չպետք է հանձնվեն իրանաբնակ ադրբեջանցիներին

Հայ արիական միաբանությունն անթույլատրելի է համարում Սյունիքի արտովայրերը վարձակալությամբ Իրանին հանձնելը: Տարածած հայտարարության մեջ նշվում է, որ խնդիրը բազմաշերտ վտանգներ է պարունակում:

«Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը իրենց մտահոգությունն են հայտնում Սյունիքի արոտավայրերի մի զգալի տարածքի՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը վարձակալության տալու առումով:

Խնդիրը բազմաշերտ վտանգներ է պարունակում, ինչի անտեսումը մոտ ապագայում կարող է լրջագույն հարցերի առաջ կանգնեցնել մեր պետությանը: Այդ հարցերը ներառում են.
1. Բնապահպանական հետևանքներ՝ բնական վիճակի վատթարացմամբ, ինչն արդեն ներկայացրել են հայ բնապահպանները: Մասնավորապես, մոտ ապագայում բնական պահպանված այդ արոտավայրերը կոչնչանան օտարի կողմից տարիներ շարունակ գործածվելուց հետո, իսկ բնությունը նախնական տեսքի բերելու կամ մասնակի վերկանգնողական գործընթացները այլևս անպիտան տարածքները կարգի բերելու համար, հսկայական ծախսեր են պահանջելու մեզանից, ինչը չի կարող փախհատուցվել նախատեսված (դեռ գաղտնի պահվող) տրամադրվող վճարներով: Անգամ իրանահայ մասնագետներ են նշում, որ Սյունիքի արոտավայրերը կարժանանան իրանականի ճակատագրին, որովհետև Իրանը վարած սխալ քաղաքականության հետևանքով կորցնում է իր արոտավայրերը:
2. Առնչվում է երկրի պարենային անվտանգության ապահովման ռազմավարության իրականացմանը, ինչի մասին խոսել է նաև ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը: Խոսք է գնում զգալի չափով հողատարածքների վարձակալության շուրջ, այնտեղ մանր եղջերավոր կենդանիների արածեցման մասին, ինչը հղի է կանխատեսելի հեռանկարային ու երկարաժամկետ բացասական հետևանքներով: Անասնաբուծության զարգացման վերջին տարիների ընթացքում մարզում անասնագլխաքանակի աճի տեմպերը նկատելի են, ինչն էլ հենց պետության պարենային անվտանգության մի հատվածին է առնչվելու հետագայում: Եվ պետությունը պետք է նպաստի Սյունիքում անասնապահության զարգացմանը և արոտավայրերի նպատակային օգտագործմանը: Սյունիքի չօգտագործվող արոտավայրերը, որպես այլընտրանքային արոտավայրեր, կարող են օգտագործել նաև մոտակա Վայոց ձորի կամ ՀՀ այլ մարզերի երկրագործության տարածաշրջանի անասնագլխաքանակի արածեցման համար:
3. Հեռահար ռազմա-քաղաքական նպատակներ, ինչն ամենավտանգավորն է բոլոր մնացյալ հարցերից: Հասկանալի է, որ իրանական կողմ ասածը մեր հարևան երկրի այն տարածքն է, որը բնակեցված է թյուրք-ադրբեջանցիներով: Ըստ տեղեկատվության, ՀՀ Սյունիքի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատականի միջև համագործակցության մասին հուշագրի նախագծի՝ սկզբնական շրջանում իրանական կողմը 5 տարի ժամկետով կվարձակալի Սյունիքի մարզի հողերը: Այդ համաձայնագիրը նախատեսում է 100 հազար գլուխ անասուն տեղափոխել Սյունիքի արոտավայրեր: Սկզբնական շրջանում Սյունիքի արոտավայրերից 50 հազար հեկտար կվարձակալվի և շուրջ 50 հազար գլուխ անասուն կտեղափոխվի: Սա նշանակում է, որ մի զգալի քանակությամբ ադրբեջանցիներ են տեղափոխվելու Հայաստանի տարածք, որպեսզի զբաղվեն անասնապահությամբ: Ըստ որոշ հաշվարկների, Սյունիքի 11%-ը կտրվի թրքախոս այս պարսկահպատակ քոչվոր ցեղախմբին և 5 տարի հետո, վարձակալության երկարացումը կյանքի նպատակ դարձնելով, նրանք չեն հեռանա այդ տարածքից, անգամ տնավորված կլինեն:
Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը իրենց վճռական բողոքն են հայտնում ՀՀ իշխանություններին՝ հիշեցնելով, որ իրեն նժդեհյան ցեղակրոն գաղափարակիր համարող Հանրապետական կուսակցությունը չի՜ կարող Սյունիքի մարզպետի ձեռքերով Սյունիքի հավիտենական սպարապետ Նժդեհի պաշտպանած երկրամասը կամա թե ակամա հանձնել թյուրք-ադրբեջանցիների տնօրինությանը:
Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը իրենց զարմանքն են հայտնում նաև պարսկական կողմի այս գործունեության նկատմամբ, քանի որ համաթուրանական վտանգը տեսած (և այժմ էլ դրան դեմ դիմաց կանգնած) հայերն ու պարսիկները պետք է հասկանան այն պարզ ճշմարտությունը, որ թուրքը մնում է թուրք, բնակվում է Իրանում, Հայաստանում, արաբական երկրներում, թե այլ տեղում: Եվ համաարիական համաշխարհային քաղաքականության մեջ Պարսկաստանին կարևոր դեր հատկացրած հայ արիների համար անթույլատրելի է Հայաստանի ու Իրանի իշխանությունների այս վտանգավոր քաղաքականությունը:
Մենք դեռ սովետական տարիներից գիտենք, որ ադրբեջանցիները ֆինանսավորվում էին ալիևյան կլանի կողմից և բազմանում ու բնակվում էին Խորհրդային Հայաստանի բոլոր բերրի հողերով տարածքներում և սահմանամերձ շրջաններում: Հիմա ադրբեջանազերծված Հայաստանի ողնաշարը հանդիսացող Սյունիքում մի նոր թրքացման փորձ է արվում: Եվ դա անում են հայ և պարզիկ արիածին ազգերը՝ առանց գիտակցելու հետևանքները:
Այսօր, անգամ որպես իրանցիներ Հայաստան եկող ադրբեջանցիները բացահայտ են սադրիչ գործողություններ անում, ցուցադրական անբարո կյանք վարում, ինչը հետզհետե հակաիրանական տրամադրություններ է առաջացնում Հայաստանում, քանի որ նրանք որպես իրանցիներ են ներկայանում: Սա պետք է լրջորեն մտահոգի պաշտոնական Երևանին ու Թեհրանին հավասարապես:
Խոսելով վերոնշյալ խնդրի ռազմա-քաղաքական հարցի շուրջ՝ հավելենք, որ Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավոր Սիավուշ Նովրուզովը հայտնել է, որ նպատակ ունի դառնալ Իրանի Ատրպատականի խորհրդարանի նախագահ: Պաշտոնական Բաքուն այլևս բացահայտ է խոսում այսպես կոչված միացյալ Ադրբեջանի մասին, և Իրանում ևս պետք է գիտակցած լինեն ադրբեջանցիներին բնակվելու տարածք տալու վտանգները»:

Նախորդող հրապարակումներ`
Ա. Վարդանյանը` Սյունիքի արոտվայրերն Իրանին տրամադրելու մասին. Նախ պետք է հաշվի առնել մեր երկրին սպառնացող ռիսկերը

Սյունիքի արոտավայրերը Իրանին վաճառելու մասին իրավական որևէ փաստաթուղթ չկա. Նախարարը հանգստացրել է մտահոգվածներին

Սյունիքի արոտավայրերը` Իրանին. Ինչքա՞ն տարածքի, ի՞նչ գնի ու ժամկետի մասին է խոսքը
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ամենաշատը գլուխ են գովում ասֆալտի թեմայով: Ավելին, վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:57
Հունվարի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 10-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:56
Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Ի՞նչ է ակնարկել
«Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»,-մեջբերում է քաղաքագետ Ստեփան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ իշխանական էլիտան հունվարի 5-ին մեծ շուքով նշել...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան
12:55 10/01/2025

Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}