«ԱրմենՏել»-ը մեկնարկում է «Twitter SMS-ի միջոցով» ծառայությունը
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Twitter SMS-ի միջոցով» ծառայության մեկնարկի մասին: Միանալով այս ծառայությանը` Beeline բջջային կապի բաժանորդները կարող են հետևել Twitter միկրոբլոգերում գրված նորություններին և շփվել ընկերների հետ կարճ հաղորդագրությունների միջոցով:
«ԱրմենՏել» ընկերությունը կարևորում է նորարարական ծառայությունների ներդնումն, որը հնարավորություն է տալիս Beeline բաժանորդներին հետևել սոցիալական ցանցերում իրենց ընկերների հաղորդագրություններին ոչ միան բջջային ինտերնետի, այլ նաև SMS հաղորդագրությունների միջոցով: «Twitter SMS-ի միջոցով» ծառայությունը Twitter-ի օգտատերերին թույլ է տալիս կարդալ լրահոսը և միշտ լինել կապի մեջ ընկերներ հետ», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շախնազարյանը:
Բջջային հեռախոսներից ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել հաղորդագրություն Start տեքստով 40404 կարճ համարին և այնուհետ հետևել պատասխան հաղորդագրությունում նշված ցուցումներին:
Twitter-ում կարելի է տեղադրել հաղորդագրություն ուղարկելով թվիթի տեքստը 40404 կարճ համարին: Մեկ ելքային հաղորդագրության արժեքը 9 դրամ է, իսկ մուտքային հաղորդագրություններն անվճար են:
Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունը 2012թ. աշնանը գործարկեց «ВКонтакте» և «Одноклассники» SMS ծանուցում ծառայություններն, իսկ ավելի վաղ նման ծառայություն գործարկվեց Facebook սոցիալական ցանցի համար, ինչպես նաև Beeline բաժանորդներին հնարավորություն ընձեռվեց օգտվել 0.facebook.com անվճար բջջային տարբերակին հասանելիության ծառայությունից: 2011թ-ի դեկտեմբերին Beeline բաժանորդների համար գործարկվել է «Мой Мир» սոցիալական ցանցում «SMS-ծանուցում» ծառայությունը:
«Twitter SMS-ի միջոցով» ծառայությունը կարելի է նաև ակտիվացնել Twitter-ի օգտատերի անձնական էջի կարգավորումների միջոցով: Ծառայության մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beeline.am և www.twitter.com կայքերում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան