Ղարաբաղ Տելեկոմ. Բջջային կապը դարձել է ավելի որակյալ
Ղարաբաղ Տելեկոմը հայտնում է, որ 2013 թ. մարտի 25-ից Ղարաբաղ Տելեկոմի օպտիկա-մանրաթելային կապի միջոցով 512, 1024, 2048, 3072 և 6144 կբիտ/վրկ արագությամբ ինտերնետից օգտվող բոլոր բաժանորդները ավտոմատ կերպով և առանց հավելավճարի կստանան 3 անգամ բարձր արագություն ժամը 01:00-ից մինչև ժամը 08:00-ը:
Բացի այդ Ղարաբաղ Տելեկոմը հաջողությամբ ավարտին է հասցրել բջջային ցանցի որակը բարելավելու նպատակով իրականացվող տեխնիկական աշխատանքները Ավետարանոց, Կարաբոլախ, Ջրաղացներ, Ավդուռ, Բերդաշեն, Խրամորթ, Սարինշեն, Տումի, Այգեհովիտ, Հինշեն, Մոխրաթաղ, Վարդաձոր, Մեծ Շեն, Հակոբ Կամարի, Թալիշ, Մարիամաձոր, Տող և Մադաթաշեն գյուղերում, Ասկերան, Մարտակերտ և Հադրութ քաղաքներում, ինչի արդյունքում բջջային կապը դարձել է ավելի որակյալ:
Բջջային ցանցի որակի բարելավումը շարունակում է հանդիսանալ Ղարաբաղ Տելեկոմի համար առաջնահերթ նպատակ: Այս պատճառով ընկերությունը կշարունակի ներդրումներ կատարել նոր տեխնոլոգիաների մեջ և տեղադրել նոր կայաններ, Արցախում գտնվող իր բոլոր բաժանորդներին լավագույն կապ և բարձրորակ ծառայություններ մատուցելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան