«Daily Mail». Աբրամովիչը համոզել է Մոուրինյոյին վերադառնալ «Չելսի»
Ինչպես հաղորդում է «Daily Mail», Ժոզե Մոուրինյոն պայմանավորվել է Ռոման Աբրամովիչի հետ և կվերադառնա «Չելսի»:
Օրերս պորտուգալացի մասնագետը Ռուսաստանի ու Բրազիլիայի ընտրանիների ստուգողական հանդիպմանը ներկա լինելու պատրվակով ժամանել է Լոնդոն, սակայն նրա գլխավոր նպատակը, ըստ աղբյուրի, լոնդոնյան ակումբի ռուս սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ հանդիպումն էր, որի ընթացքում կողմերը համաձայնության են հանգել:
Հարկ է նշել նաև, որ բոլորովին վերջերս «Յուրահատուկը» բաց տեքստով հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ և աշխատել այն երկրներից մեկում, որում արդեն եղել է մարզչի կարգավիճակով:
«Ես ճանապարհորդի հոգի ունեմ, սակայն իմ ընտանիքին տեղափոխությունները հեշտ չեն տրվում: Իտալիայից, Անգլիայից, Պորտուգալիայից ու Իսպանիայից հետո դժվար է նոր տարբերակ փնտրել, ուստի, հնարավոր է, ես կվերադառնամ այդ երկրներից որևէ մեկը»,- խոստովանել է Մոուրինյոն:
«Daily Mail»-ը, հենվելով պորտուգալացի մարզչին մոտ կանգնած աղբյուրների վրա, նշում է, որ Ժոզեի ու Ռոման Աբրամովիչի բախումն արդեն անցյալում է: «Չելսիի» ղեկավարն իր ընկերների շրջանում պարբերաբար գովում է նրան, իսկ շռայլ նվերները միայն հաստատում են այդ տեսակետը:
Հաղորդվում է, որ 2007 թ. սեպտեմբերին «Չելսիից» հեռացվելուց հետո Մոուրինյոն 2 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ «Ֆերրարի» է նվեր ստացել, ինչպես նաև ժամացույց, որի արժեքը 350 հազար ֆունտ ստեռլինգ է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները