Արոնյանը զիջեց Գելֆանդին
Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կրեց իր առաջին պարտությունը: Մրցակիցն Իսրայելը ներկայացնող Բորիս Գելֆանդն էր։
Մրցաշարային աղյուսակի մյուս առաջատարը՝ նորվեգացի Մագնուս Կառլսենը, ոչ-ոքի արդյունքով ավարտեց պարտիան ռուս Վլադիմիր Կրամնիկի հետ։ Ալեքսանդր Գրիշչուկ-Պյոտր Սվիդլեր հանդիպումը նույնպես խաղաղ ելք ունեցավ։ Իսկ ահա Վասիլի Իվանչուկ-Թեյմուր Ռաջաբով հանդիպումն այս պահին շարունակվում է։
9-րդ տուրից հետո հավակնորդների մրցաշարի միանձնյա առաջատարը դարձավ Մագնուս Կառլսենը, ով վաստակել է 6 միավոր։ 2-րդ հորիզոնականում Լևոն Արոնյանն է` 5,5 միավորով, իսկ Վլադիմիր Կրամնիկը 5 միավորով շարունակում է հետապնդել առաջատարներին։