Գրիպի պատճառով «Կենգուրու 2013»-ը հետաձգվում է
«Հաշվի առնելով սովորողների շրջանում գրիպով հիվանդացության տարածման միտումները, ՀՀ կրթության և գիտության նախարարության հրամանով դպրոցներում գարնանային արձակուրդը երկարաձգվել է մինչև մարտի 31-ը։ Նկատի առնելով այս հանգամանքը՝ «Այբ» կրթական հիմնադրամը մեկ շաբաթով հետաձգում է «Կենգուրու 2013»-ը, որը տեղի կունենա ապրիլի 4-ին»,-այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում և Արցախում «Կենգուրու» մրցույթի բացառիկ կազմակերպիչ «Այբ» կրթական հիմնադրամը:
Արդեն 5-րդ տարին է, ինչ Հայաստանում «Այբ» կրթական հիմնադրամը կազմակերպում և անցկացնում է աշխարհի ամենասիրված դպրոցական միջազգային մաթեմատիկական մրցույթը՝ «Կենգուրուն»: Այս տարի «Կենգուրուին» մասնակցում է 39 500 աշակերտ Հայաստանի և Արցախի 960 դպրոցներից։ Այս ցուցանիշն ամենաբարձրն է նախորդ չորս տարիների համեմատ՝ ինչպես աշակերտների, այնպես և դպրոցների մասնակցության թվով։
Հայաստանում և Արցախում «Կենգուրու» մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը: Մրցույթն անցկացվում է Հայաստանում՝ ՀՀ կրթության և գիտության, Արցախում՝ ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունների հովանու ներքո: Մրցույթի կազմակերպման գործընկեր` «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ: Հայաստանում մրցույթի ռուսաց լեզվի գործընկեր` ՀՀ-ում «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչություն:
Ինֆորմացիոն հովանավորներ` «Մեդիամաքս» լրատվական գործակալություն և «Կրթություն» շաբաթաթերթ:
Նախորդող հրապարակում`
Գրիպի պատճառով դպրոցներում արձակուրդը երկարաձգվում է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա