Հասարակություն 12:40 26/03/2013

Հայաստան-Վրաստան. Ամենուրեք որոշումները կայացնում են տղամարդիկ

Հեղինակ` Լիա Խոջոյան

Հայաստանի և Վրաստանի գենդերային հավասարության խնդիրների, օրենսդրության բացերի ու կարծրատիպերի մասին Panorama.am-ը զրուցեց «Վրաստանի կանանց ինֆորմացիոն կենտրոնի» ղեկավար Ելենա Ռուսիցկայայի հետ:

-Գենդերային հավասարությանը նվիրված տարածաշրջանային մի շարք ծրագրերում և մասնավորապես Oxfam-ի կողմից ֆինանսավորվող «Կանանց և երիտասարդների քաղաքական իրավունքների ու հնարավորությունների հզորացումը» ծրագրում Վրաստանի գործընկեր է ընտրվել Հայաստանը, քանի որ «Հայաստանն այս իմաստով ավելի շատ է առաջընթաց արձանագրել»: Դուք ևս այդ կարծիքի՞ն եք:

-Իրականում թե' Հայաստանում և թե' Վրաստանում, ըստ իս, կանանց հիմնահարցերը բավականին վատ վիճակում են` որևէ լավ բան ասել չեմ կարող: Երբ մենք համեմատում ենք, համեմատականն անցկացնում ենք որոշակի ոլորտներում: Օրինակ Հայաստանում, որքանով ես տեղեկացված եմ, Ընտրական օրենսգրքում լրացումներ է կատարվել ու ընդունել եք քվոտավորման համակարգը, ինչն էլ բերեց նրան, որ ընտրական գործընթացներում կանանց մասնակցության խնդիրը ինչ-որ չափով բարելավվեց: Սակայն Վրաստանում դրան դեռ չենք հասել, չնայած կանանց հիմնախնդիրներով զբաղվող բազմաթիվ հասարակական կազմակերպություններ պայքար են մղում այդ ուղղությամբ... Միակ բանը, որ մեզ հաջողվեց, այն էլ միայն Վենետիկի հանձնաժողովի միջնորդությամբ այն է, որ ամրագրվեց` քաղաքական կուսակցություններին հնարավորություն է ընձեռվում ֆինանսական հավելյալ աջակցություն ստանալ, եթե նրանց ցուցակներում կանանց ներկայացվածությունը մեծ լինի: Բայց խորհրդարանական վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ ցանկալի շեմը հաղթահարած կուսակցությունների համար այդ ֆինանսական միջոցները, այսպես ասենք, գայթակղիչ չէին և օրենսդրական այդ փոփոխությունը որևէ օգուտ դեռ չի տվել:

Վրաց հկ-ները, որոնք այս հիմնախնդիրներով են զբաղվում, օրակարգային են համարում քվոտավորման համակարգի ներդրումը Վրաստանում, քանի որ այլ կերպ հարցը լուծել չի հաջողվում: Խնդրին ներգրավված է նաև խորհրդարանի գենդերային հարցերով հանձնաժողովը, բայց դեռ ամեն ինչ օդից կախված է: Միակ հաջողությունը, որ այս ժամանակահատվածում արձանագրել ենք այն է, որ խորհրդարանական ընտրություններից հետո երկու կին պատգամավորներ նշանակվեցին նախարարներ և հիմա մենք պայքարում ենք, որպեսզի նրանց փոխարեն խորհրդարան գնան համամասնական ցուցակում ներկայացված հաջորդ կին թեկնածուները և ոչ թե տղամարդիկ....

-Այդ խնդիրը նաև Հայաստանում է և մեր հկ-ները ևս պայքարում են այդ լրացումը ներառելու համար, որպեսզի ինքնաբացարկ հայտնած կնոջ փոխարեն գա ցուցակի հաջորդ կին թեկնածուն:


-Դա իսկապես կարևոր է, բայց դրան հասնելու համար դեռ խնդիրներ մենք շատ ունենք.... Հույս ունենք, որ կհաջողվի նրանց փոխարեն կանանց բերել, առավել ևս, որ այսօր ամեն անկյունում հայտարարում են, թե վրաց խորհրդարանում 12 տոկոսը կանայք են (Վրաստանի խորհրդարանն ունի 150 պատգամավոր), բայց իրականում ստացվում է, որ այդ տոկոսը նվազել է 10.8-ի… հուսանք Գենդերային հարցերի հանձնաժողովը խորհրդարանի քննարկմանը խնդիրը ի վերջո կներկայացնի:

-Փաստորեն Վրաստանի խորհրդարանը նման հանձնաժողով ունի: Այդ իմաստով Հայաստանի նկատմամբ առաջընթաց եք արձանագրել:

-Դե.. իրականում խնդիրը նրանում է, որ մեր օրենսդրությունում կան առանձին օրենքներ թրաֆիկինգի, գենդերային հավասարության, ընտանեկան բռնության դեմ պայքարի և այլն, որոնք ամրագրված են ծրագրային մոտեցումներով: Բայց շատ դեպքերում մեզ մոտ բացակայում են ֆինանսները, որոնք, օրինակ, կմղվեն գենդերային հավասարության օրենքի լիակատար գործողությանը…

-Օրենքը մնում է թղթի վրա:

-Այո: Բայց ես հատուկ ընդգծեմ` այդ վիճակը միայն գենդերային հավասարության ոլորտում է, քանի որ ընտանեկան բռնության կամ թրաֆիկինգի դեմ պայքարի օրենսդրական դաշտում իրավիճակը ավելի բարվոք է:

-Թվային պատկերն ինչպիսի՟ն է` քանի կին պատգամավոր ունեք այսօր խորհրդարանում և քանիսն են եղել նախորդ գումարմանը:

-Նախորդ խորհրդարանում պատգամավորների միայն 6 տոկոսն էին կանայք, իսկ այսօր, արդեն նշեցի, 10.8 տոկոսն են կանայք.... քիչ է շատ: Նախարարների թվում էլ երեքն են կանայք:

Մեզանում ևս ակտուալ է պայքարն արհեստականության դեմ, որպեսզի չգանք այն իրավիճակին, երբ կանայք ներկայացվում են համամասնական ցուցակներում միայն արհեստական: Ի վերջո ներկայումս որևէ մեկին պետք չէ ապացուցել, որ կանանց ներուժը լուրջ ներուժ է` կանայք ավելի պատրաստված են, գրագետ են, օրենքին դեմ չեն գնում:

-Տիկին Ռուսիցկայա, իսկ ինչպիսի՞ն է իրավիճակը տեղական ինքնակառավարման մարմիններում:


-Այնտեղ ամեն ինչ ավելի վատ է, խայտառակ ես կասեի, որովհետև կանայք, այն էլ ղեկավար պաշտոններում ուղղակի բացակայում են... անգամ փոխքաղաքապետերի, փոխգյուղապետերի պաշտոններում կանայք գրեթե չկան: Ընդհանուր առմամբ կարող ենք մատնանշել 10 տոկոս կանանց առկայություն ամբողջ ՏԻՄ համակարգում, ինչը, հասկանալի է, չի կարող իրավիճակ փոխել կամ լուրջ ազդեցություն ունենալ: Ամենուրեք որոշումներ կայացնում են տղամարդիկ:

-Պատճառը որն է, կարծրատիպե՞րն են մեղավոր:


-Կարծում եմ այո, առավել ևս, որ Հայաստանում էլ դա է` կարծրատիպերն ամենուրեք նույնն են: Հասարակությունը պետք է պայքարի դրանց դեմ, բայց միառժամանակ մենք տեսնում ենք, թե որքան մեծ թիվ են կազմում մեզ շրջապատող սեքսիստական երևույթները, գովազդը: Անգամ մարտի 8-ի ռեպորտաժներում անընդհատ կարելի է լսել «թույլ սեռի ներկայացուցիչներ» և այլն... այս ամենն է անհրաժեշտ հաղթահարել ու կոտրել կարծրատիպերը:

Նախորդիվ` Հայ-վրացական նմանություններ գենդերում. «Պետությունն այնքան էլ չի օգնում կանանց, որ նրանք կայանան ու իրացնեն իրենց ներուժը» 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները...
Աղբյուր` Panorama.am
23:08
Ալիևը հայտարարում է Հայաստանը ոչնչացնելու մասին, իսկ Փաշինյանը սոխով ձվածեղի գործի վրա է
«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կհանգեցնի. Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,-այդ մասին Իլհամ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
22:57
Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների պատրաստակամության մասին,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում և Threads-ում գրաքննության կտրուկ սահմանափակման մասին
Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Facebook-ը, Instagram-ը և Threads-ն այլևս խստորեն չեն վերահսկի օգտատերերի բովանդակությունը և մեղադրել է Եվրոպային...
Աղբյուր` Panorama.am
21:30
Վարչապետը կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տնց բաներ չանես. Հովիկ Աղազարյան
«Մենք դիմել ենք դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ իմ հեռախոսի պարունակությունը հայտնվել է երրորդ անձանց մոտ։ Ընդ որում, մենք...
Աղբյուր` Panorama.am
21:14
Խոշոր ավտովթար «BMW X6»-ը, «Ford»-ը և «BMW»-ի միջև, կա 5 վիրավոր
Հունվարի 7-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը 2018-ից ոչնչացնում էր թե՛ բանակցային բովանդակությունը, թե՛ ձևաչափը. Աշոտյան
 Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային...
Աղբյուր` Panorama.am
20:42
Պետական կառույցները կարող են դիտավորությամբ կամ անփութությամբ խաթարել տեղեկատվության արժանահավատությունը․ Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը  գրում է․ «Պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվությունը պարտադիր պետք է լինի ճշգրիտ՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
«Գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի՞ պոտենցիալ «շահառու» ունի
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Օպելները ու «համբալները» Փորձել էի հասկանալ, թե «գեղի Օպելով համբալներ»...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական...
Աղբյուր` Panorama.am
19:59
Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Երիտասարդերը Սրբազանի հետ նշել են Սուրբ Ծնունդը
«Սրբազան Պայքար»-ի տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի և երիտասարդների հանդիպումից։ «Սրբազան Պայքարի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Փաշինյանը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»
«Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը...
Աղբյուր` Panorama.am
19:08
ԱՄՆ-ում ինքնաթիռի բեռնախցիկում երկու մարդու դի է հայտնաբերվել
 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում թռիչքից հետո տեխնիկական զննության ժամանակ ինքնաթիռի վայրէջքի սարքերի խցիկում...
Աղբյուր` Panorama.am
18:55
Տոնական օրերին Երևանում պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3450 խախտում, մարզերում՝ 11955
 Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:27
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավարի ու Ֆիդանի հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավար Մեսրուր Բարզանիի հետ: ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Էլթոն Ջոնը կատակել է իր կուրության մասին
Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է իր կուրության մասին։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը հանձնվել է դատարան
Դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. Արցախցի պատգամավոր
«Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մահացել է Ժան Մարի Լը Պենը
96 տարեկան հասակում մահացել է «Ազգային ճակատ» կուսակցության (այժմ վերածված «Ազգային միավորում») հիմնադիր Ժան Մարի Լը...
Աղբյուր` Panorama.am
17:34
Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին,  «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա  ռեժիսոր Զառա Ջյանի «Ես  վրեժխնդիր կլինեմ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am
17:19
NBC. Երկու մшհապատժի դատապարտված հրաժարվել են ներում ստանալ Բայդենից
Սպանության համար մահապատժի դատապարված երկու բանտարկյալ, որոնց պատիժը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխել էր ցմահ բանտարկությամբ, դաշնային դատարանին...
Աղբյուր` Panorama.am
17:12
Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին. Ինչ-որ առեղծվածային հարվածի մասին եք խոսում
«Սպասելիք արդարադատության առումով, իհարկե, չկա։ Սպասելիքն այն է, որ մարդիկ նայեն ու տեսնեն էս գործի աբսուրդ լինելը, իմանան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
«Եթե մենք ռիսկ տեսնենք այս առումով, մենք արագ կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»
Աղբյուր` Panorama.am
16:55
Տիբեթի երկրաշարժը դարձել է ամենահզորը վերջին 5 տարվա ընթացքում. Հաստատվել է զոհվելու 100 դեպք
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով պաշտոնապես հաստատված 100 զոհ կա։ Տեղական լրատվամիջոցները հայտնում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}