Ր. Հովհաննիսյանի «երդմնակալության արարողությունը» թատրոն է նաև ընդդիմության համար
Անդրադառնալով ստվերային կառավարություն ստեղծելու Րաֆֆի Հովհաննիսյանի և Նիկոլ Փաշինյանի որոշմանը` «Голос Армении»-ն նկատում է, որ այդ միտքը ոչ միայն պետականության հիմքը խարխլող գործընթաց է, այլև ստվերային կառավարությունում ընդգրկված մարդկանց ցուցակը խարխլում է հենց «Բարև»-ի թիմի հիմքերը` տրամադրելով Ր. Հովհաննիսյանի համակիրների մի հատվածին մյուսի դեմ:
Հղում անելով ՍԴՀԿ-ի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հայտարարությանը, ով Ր. Հովհաննիսյանի` Ազատության հրապարակում պատրաստվող «երդմնակալության արարողությունը» անվանել է թատրոն` թերթը գրում է. «Լյուդմիլա Սարգսյանը, որպես կանոն, հնչեցնում է Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումները, իսկ դա նշանակում է, որ ՀԱԿ առաջնորդի կարծիքով` Ր. Հովհաննիսյանի «երդմնակալության արարողությունը» ոչ ավելին է, քան թատրոն»: «Այս առումով` դժվար է չհամաձայնելը, քանի որ նույն հաջողությամբ Ր. Հովհաննիսյանին կարելի էր մասնակից դարձնել, օրինակ, տամպլիերների եղբայրության անդամակցության արարողությանը»,-հեգնում է «ГА»-ն: