Ստյոպա Սաֆարյանն ու Վարդան Օսկանյանը գաղտնի հանդիպել են
«Իրավունք»-ը «Բաբասանք» խորագրի ներքո գրել է. «Երեկ «Ժառանգության» գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը Ազատության հրապարակում հայտարարել էր, որ միակ լուծումը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Ըստ «Աիվիլիթասին» մոտ կանգնած աղբյուրի, նա Սերժ Սարգսյանի` Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված նամակից հետո կարճ կոնֆիդենցիալ հանդիպում է ունեցել Վարդան Օսկանյանի հետ, և Սիվիլիթասիչը նրան հորդորել է ամեն կերպ նստել Րաֆֆի Հովհաննիսյանի ականջին և համոզել, որ եթե ՀՀ նախագահն անմիջապես չընդունի արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը, ապա մնացյալ հարցերով խոսակցությունը կլինի զուտ ժամանակ ձգել և թուլացնել «բարևի հեղափոխությունը»: