Մատաղիսի գործով վերաքննիչը հրապարակեց վճիռը. Տղաներն արդար են
Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց «Մատաղիսի» գործով արդարացման դատավճռի դեմ տուժողի իրավահաջորդի և մեղադրող կողմերի բողոքների վերաբերյալ որոշումը` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողնելով ուժի մեջ:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդարացրել էր 2003 թվականին Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ մեղադրվող Ռազմիկ Սարգսյանին, Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին:
Հիշեցնենք, որ տուժողներից Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանն իր բողոքով միջնորդել է վերանայել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և կայացնել ճիշտ վճիռ: Իսկ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը պահանջում է ամբողջությամբ բեկանել դատարանի վճիռը, կայացնել մեղադրական դատավճիռ և Ռազմիկ Սարգսյանին դատապարտել 7, Արայիկ Զալյանին՝ 8, Մուսա Սերոբյանին` 8 տարի ազատազրկմամբ:
Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը մեղադրվում էին 2003 թ. ծառայության ընթացքում Մատաղիս գյուղի զորամասի ծառայողներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ:
Նախորդող հրապարակում`
«Մատաղիսի գործ». Սպանված զինծառայողի մայրը պնդում է` մարդասպաններ են, իսկ պաշտպանը առարկում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան