Առողջապահության նախարարությունը պատասխանում է օմբուդսմենին
Առողջապահության նախարարությունն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի մատնանշած թերությունների վերաբերյալ դիտողություններին:
Մասնավարոպես ՄԻՊ-ը տարեկան զեկույցում նշել էր, որ շարունակում է չլուծված մնալ «Բժշկական սխալ» եզրույթի օրենսդրական կարգավորումը, արդյունքում կրկին անգամ գրանցվել են բժշկի անփութության կամ բժշկական սխալի հետևանքով ոչ ճիշտ բժշկական միջամտություն ցուցաբերելու մի շարք անցանկալի հետևանքներ:
Առողջապահության նախարարությունից հակադարձում են, թե նման ստանդարտների մշակումը և ընդունումը չափազանց աշխատատար և ծախսատար գործընթաց է:
««Բժշկական սխալ» հասկացության սահմանման հետ կապված պետք է նշել, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ այս հարցում չկա միջազգայնորեն ընդունված միասնական մոտեցում: Այդուհանդերձ խնդիրը ոչ թե «Բժշկական սխալի»` ՀՀ օրենսդրությամբ սահմանումն է, որը ինքնին բարդ ընթացակարգ չէ, այլ ՀՀ-ում ընդունված բժշկական չափորոշիչների /ստանդարտների/ բացակայությունը, ինչի պարագայում հնարավոր չէ պարզել բուժաշխատողի արարքում սխալը առկա է, թե ոչ, քանի որ հիվանդությունների ախտորոշման, բուժման հստակ ուղեցույցներ չկան, որոնց հետ համեմատելու արդյունքում պարզ կդառնա բուժաշխատողի կողմից նման սխալ թույլ տրվել է, թե ոչ: Պետք է նկատի ունենալ, որ նման ստանդարտների մշակումը և ընդունումը չափազանց աշխատատար և ծախսատար գործընթաց է, որի իրականացումը նաև բավականաչափ ժամանակ կպահանջի: Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարությունը նախաձեռնել է բժշկական չափորոշիչների փուլ առ փուլ մշակման գործընթացը: 2012 թվականից սկսած ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի կողմից սկսվել է բժշկական ստանդարտների մշակման և ներդրման գործընթացը»,-նշում են նախարարությունից:
Այլ թերությունների վերաբերյալ առողջապահության նախարարության պատասխանները կարող եք կարդալ այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա