ԼՂՀ ոստիկանապետը հրաժարականի դիմում է ներկայացրել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 25-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ոստիկանության գեներալ-մայոր Ռոբերտ Շաֆերյանը ազատվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:
Նույն օրը ԼՂՀ նախագահը ստորագրել է նաև հրամանագիր գեներալ-մայոր Կամո Աղաջանյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետ նշանակելու մասին:
Նախագահի մեկ այլ հրամանագրով` Ռոբերտ Շաֆերյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին այցելել է ԼՂՀ ոստիկանություն և համակարգի աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ ոստիկանապետ Կամո Աղաջանյանին:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել ոստիկանության նախկին պետ Ռոբերտ Շաֆերյանի ներդրումն ու ավանդը համակարգի կայացման ու զարգացման գործում և երախտագիտություն հայտնել նրան երկարամյա ծառայության համար: Նախագահը նշել է, որ Ռոբերտ Շաֆերյանը, ստանձնելով ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնը, այսուհետ էլ կօգտագործի իր հարուստ փորձն ու գիտելիքները հայրենիքի զորացման գործում:
Ներկայացնելով Կամո Աղաջանյանին` երկրի ղեկավարը նշել է, որ նրա աշխատանքային փորձը և մարդկային արժանիքները թույլ կտան նորանշանակ ոստիկանապետին պահպանել գերատեսչության ավանդույթները և նրա աշխատանքը դարձնել էլ ավելի արդյունավետ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին