Համոզվելով, որ երկխոսությունը կայացել է՝ Րաֆֆիի հայրը ԱՄՆ է վերադարձել
«168 Ժամ»-ի տեղեկություններով, երեկ վաղ առավոտյան ԱՄՆ է վերադարձել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը։ Ռիչարդ Հովհանիսյանը մեկնել է այն բանից հետո, երբ Ս. Սարգսյանի հետ երկխոսությունը կայացած է համարվել, քանի որ նրա Հայաստան գալու նպատակներից մեկը իշխանության և Րաֆֆիի միջև պայմանավորվածության ձեռք բերումն ապահովելն էր։
Հիշեցնենք, որ պրոֆեսոր, ամերիկաբնակ հայ պատմաբան Ռիչարդ Կ. Հովհաննիսյանը իր կնոջ՝ Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանի հետ Հայաստան էին ժամանել մարտի 20-ին և այցելել իրենց որդուն Ազատության հրապարակում։