Տիտո Վիլանովան վերադարձել է Բարսելոն
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան այսօր առավոտյան քաղցկեղի դեմ բուժման կուրս անցնելուց հետո ԱՄՆ-ից վերադարձել է Իսպանիա:
2012 թ. դեկտեմբերին մասնագետը ենթարկվել է ուռուցքի վիրահատության և հունվարին վերադարձել աշխատանքի, սակայն ստիպված էր կրկին մեկնել ԱՄՆ` բուժումը շարունակելու համար: Այս մասին գրում է sport.es-ը:
Այս ամբողջ ժամանակահատվածում կատալոնյան թիմը ղեկավարել է Վիլանովայի օգնական Ժորդի Ռոուրան: «Բարսելոնը» հաղթահարել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի արգելքը` երկու հանդիպման ընդհանուր արդյունքով (0:2, 4:0) առավելության հասնելով «Միլանի» նկատմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները