«Ջիպ»-ով պապին` Չինարիում (Տեսանյութ)
73-ամյա Իսրայել Վանյանը Տավուշի մարզի սահմանային Չինարի գյուղի մի ծայրից մյուս ծայրը տեղաշարժվում է «Ջիպ պաջերո» մակնիշի ավտոմեքենայով: Կյանքից ընդհանուր առմամբ չի դժգոհում` գյուղի տանը ապրում են ամուսիններով, իսկ նրա հինգ երեխաները գյուղի սահմաններից դուրս են եկել վաղուց: «Էս մեքենան իրենք են առել, նրանց մատաղ, բա ո՞վ առներ», -ասում է պապը:
Գյուղում նրա համար մտահոգիչ է մնում հակառակորդի կողմից պարբերաբար արձակվող կրակոցները, բայց միևնույնն է` ասում է, երբեք չի հեռանա գյուղից: Նրա պատմությունը` տեսանյութում:
Նշենք, որ լրագրողների այցը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր կազմակերպվել է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) օգնությամբ: