Հասարակություն 16:56 27/03/2013

Դեղին համարանիշներով տաքսու վարորդներն արդեն կարող են գնալ «աղջիկ ուզելու». պետության որոշումը` ի օգուտ վարորդների (Ֆոտոշարք)

«Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ-ի նախագահ Գևորգ Դոստուրյանի նախաձեռնությամբ այսօր կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել տաքսու վարորդները: Տաքսիստները չեն ցանկանում հրաժարվել դեղին համարանիշներից՝ պատճառաբանելով, որ դա անհավասար դաշտ կստեղծի տաքսու վարորդների համար: Օրինական գործող տաքսիստներն ասում են, որ իրենք 5-6 տարի է հարկեր են վճարել, իսկ անօրինական դաշտում գործող տաքսիները խուսափել են հարկեր վճարելուց և նոր կարգի համաձայն՝ նրանք հանդես են գալիս շահողի կարգավիճակում: Բացի այդ, վարորդները կարծում են, որ դեղին պետհամարանիշը վստահություն է ներշնչում հաճախորդին, իսկ սպիտակի դեպքում գուցե պատվիրատուների թիվը նվազի:

Հիշեցնենք, որ «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն»-ի կողմից ներկայացվել է տաքսի ծառայության ոլորտին վերաբերող օրենսդրական նախաձեռնություն, ըստ որի՝ առաջարկվում է տաքսիների դեղին համարնիշները փոխարինել ինքնակպչուն կտրոններով, ինչպես նաև վերացնել բուժզննման և տեխզննման գործառույթները: Այս առաջարկությունները տաքսու վարորդների շրջանում առաջացրել են դժգոհություններ:

Տաքսիստների հետ հանդիպեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նախարարի խոսքերով՝ ընդունվել է մի օրենք, որը պարտաճանաչ վարորդներին ազատում է մի շարք վճարներից, ինչի արդյունքում նրանք գումարներ կտնտեսեն:

«Ես միշտ էլ ասել եմ, որ դեղին համարանիշներով տաքսու վարորդները համարվում են հանրապետության ամենապարտաճանաչ հարկատուները: Նրանք օրենքով աշխատում են: Ուստի հիմա փորձում ենք օրինական դաշտում գործող վարորդներին օգնել, լուծել նրանց խնդիրները»,- վարորդների հետ հանդիպման ժամանակ ասաց նախարարը:

Բեգլարյանը նշեց, որ ամիսներ առաջ ինքը հանդիպել է տաքսու վարորդներին, ովքեր բողոքել էին, որ դեղին համարների պատճառով չեն կարողանում իրենց իսկ սեփական մեքենան այլ նպատակների համար օգտագործել, մասնավորապես, չեն կարողանում կնունք, ծնունդ, հարսանիք և, ամենակարևորը՝ «աղջիկ ուզելու» գնան: «Հիմա մենք այդ խնդիրներին լուծում ենք տալիս, ձեր հոգսը թեթևացնում ենք, բայց դուք էլի բողոքում ե՞ք»,- տարակուսեց Գ.Բեգլարյանը:

Տաքսու վարորդ Վիկտորը դիմելով նախարարին՝ ասաց, որ ինքը 4 տարի հարկեր է մուծում, իսկ սպիտակ համարներով վարորդները խուսափել են դրանից: «Հիմա հավասարություն ենք ուզում, հարկերի թեթևացում և դեղին համարների պահպանում»,- ասացին վարորդները:

Գ.Բեգլարյանը նշեց, որ եթե վերացնում են դեղին համարները՝ նշանակում է, որ անհավասար դաշտ այլևս չի լինելու: «Ես ընդունում եմ, որ դուք չորս տարի գործել եք անհավասար դաշտում: Հիմա բոլորը լինելու են նույն դաշտում»,- ասաց նախարարը:

Լրագրողների հետ զրույցում Գագիկ Բեգլարյանը նշեց, որ նոր կարգը ի օգուտ վարորդների է: Ըստ նրա՝ իրենք առաջարկում են դեղին համարանիշի համար 17 հազար դրամ այլևս չվճարել, իսկ դրանց փոխարեն տրանսպորտի նախարարությունը տաքսիստներին անվճար տրամադրելու է ինքնակպչուն կտրոն:

Բացի այդ, ինչպես նշեց նախարարը, հանվելու է ամենօրյա բուժզննման և տեխզննման պահանջը: «Վարորդներն այլևս ավելորդ գումարներ չեն վճարելու: Եթե մինչև հիմա բուժզննման համար վճարում էին 5 հազար դրամ, իսկ հաշվապահական թղթերի դիմաց՝ 10 հազար դրամ, հիմա կվճարեն ընդամենը 12 հազար դրամ պետական հարկ՝ ամիսը կամ երեք ամիսը մեկ անգամ, և հեշտությամբ կաշխատեն այս դաշտում»,- նշեց նա՝ հավելելով, որ իրականում տաքսու վարորդներն ամբողջությամբ տեղյակ չեն օրենքի նախագծից, ուստի նրանց մոտ կա որոշ մտավախություն:

Ըստ Գ.Բեգլարյանի՝ այս ակցիաները կազմակերպվում են որոշ ՀԿ-ների կողմից, որոնք աշխատում են տաքսի վարորդների հաշվին: «Երբ զրուցում ես վարորդների հետ, նրանք հասկանում են և շնորհակալ են: Մնացածը շոու է: Այն վարորդները, ովքեր օրենքին չեն տիրապատում, նրանց հաշվին ՀԿ-ների ղեկավարները փորձում են գումարներ աշխատել»,- նկատեց նա:

Հարցին, թե ՀՀ կառավարությունը ինչո՞ւ 6 տարի առաջ տաքսիստներից պահանջեց դեղին համանիշներ հանել և այսօր էլ այլ պահանջներ է ներկայացնում, Գ.Բեգլարյանը նշեց, որ յուրաքանչյուր օրենքի թերությունը նկատվում է այն ժամանակ, երբ սկսում է այն գործել:

Պատասխանելով հարցին, թե տաքսիստները մտահոգություն ունեն, որ այս քայլերով փորձ է արվում իրենց «խոշորոցանել», մասնավորապես, խոսակցություններ կան, որ որոշ մարդիկ ցանկություն ունեն խոշոր տաքսապարկեր բացել, Գ.Բեգլարյանը նշեց. «100 տոկոս նման բան չկա: Այսօր Հայաստանում բազմաթիվ մարդիկ իրենց սեփական մեքենայով աշխատում են և պետությունը դեմ կլինի, որ մեկը դառնա մոնոպոլ»: Նախարարը հերքեց նաև շրջանառվող լուրերը, թե ինքը նպատակ ունի նման տաքսապարկեր բացել: «Այս փոփոխությունները կատարվել են ՀՀ նախագահի հանձնարարությամբ, չեմ պատկերացնում, որ պետությունը չի ուզենա այս փոփոխությունները ի օգուտ վարորդների լինի: Ինձ թվում է այսօրվանից վարորդները մեզ կվստահեն»,- ընդգծեց նախարար:

Նախարարի հետ հանդիպումից հետո վարորդներն ասացին, որ  նախարարի խոսքերը վստահություն են ներշնչում: «Հիմա ուզում եմ հավատալ, որ այդ որոշումը ի օգուտ մեզ է, բայց որքանո՞վ վստահ լինենք, որ հետագայում այլ որոշումներ չեն ընդունի»,- ասաց Մնացական Ղազարյանը՝ հավելելով, որ ընդունում է՝ նոր պայմանները նախորդից լավն են:

Վարորդներից մեկն էլ Գ.Բեգլարյանին ասաց՝ ի՞նչ անեն, որ նոր կառավարության ձևավորումից հետո նախարարը շարունակի պաշտոնավարել, նախարարն էլ պատասխանեց. «Ես նախարարի աթոռը տնից չեմ բերել: Այս երկրում կարևորը օրենքներն ու որոշումներն են: Մենք հասցնում ենք ընդունել, իսկ դուք էլ վայելեք: Ես այնտեղ կլինեմ, թե չեմ լինի, դա այնքան էլ կարևոր չէ»:


Լուսանկարներն` այստեղ


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am
08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}