Րաֆֆի Հովհաննիսյանը` Հայաստան-Չեխիա խաղի մասին. Աստղային թռիչքներ եղան, բայց արդյունքի հասնել չկարողացանք
Րաֆֆի Հովհաննիսյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ինքը համամի՞տ է այն մարդկանց հետ, ովքեր կարծում են, որ երեկ կայացած Հայաստան-Չեխիա խաղից հետո Ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչը հրաժարական պետք է տա: Հովհաննիսյանն Ազատության հրապարակում ընթացող ասուլիսում հայտարարեց, թե դա իր մասնագիտական ոլորտից հեռու հարց է:
Հովհաննիսյանի խոսքով, ինչպես միշտ ունեինք հաղթելու բոլոր հնարավորությունները, բայց մեզ պակասեց վերջնախաղը:
«Դա իմ մասնագիտությունից հեռու է բան է, ես հարգում եմ մեր մարզչին: Մեր ֆուտբոլիստների մի մասը փայլուն խաղ ցւոցադրեցին, մի մասը թերացան, ինչից պետք է նրանք ու մարզիչը դասեր քաղեն: Պարզապես պետք է ասեմ, որ շատ ավելի հավաքական պետք է լինի մեր թիմը, իհարկե անհատ աստղեր ունենք, բայց մենք պետք է կարողանանք այդ աստղերին կազմակերպել որպես համաստեղություն: Մենք երեկ դա չկարողացանք, մի քանի աստղային թռիչքներ եղան, բայց մենք պետք է կարողանանք արդյունքի հասնել հավաքական ուժերով թե սպորտում, թե քաղաքականության մեջ»,-ասաց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Չեխիայի հավաքականը երեկ 0:3 հաշվով Երևանում պարտության մատնեց Հայաստանի հավաքականին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները