Րաֆֆի Հովհաննիսյան. Եթե իմ առաջարկներից մեկը հանվի, դրա փոխարեն պետք է համարժեք առաջարկ ներկայացվի
Ես ինքս կորոշեմ, թե երբ կանցնենք հաջորդ հանգրվան, որպեսզի կարողանանք փետրվարի 18-ի ժողովրդի աննախադեպ հաղթանակն արձանագրենք:
Ազատության հրապարակում ընթացող ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կւոսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով արդեն 18 օր է, ինչ հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում:
«Այն համալիր հանգուցալուծումը, որ ուղարկեցի պարոն Սարգսյանին, անբաժանելի է»,-ասաց Հովհաննիսյանն ու ավելացրեց, որ ուղարկված առաջարկները նվազագույն շեմն է իրենց համար, և եթե որևէ կետ հանվի, ապա պետք է մեկ այլ համարժեք առաջարկով լրացվի:
«Այլևս ուրախ կլինեմ, եթե պարոն Սարգսյանը ձև գտնի ինձ հետ հանդիպել, ներկայումս ես Ազատության հրապարակում եմ»,-ասաց Հովհաննիսյանն ու շնորհակալություն հայտնեց իրեն սատարող քաղաքացիներին:
Հովհաննիսյանը ևս մեկ անգամ կրկնեց, որ պատրաստ է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ փակ կամ բաց ձևաչափով` հրապարակում կամ մոտակա սրճարանում:
«Ես կողմ եմ ուղիղ եթերով հանդիպման, ձեր ներկայությամբ»,-ասաց Հովհաննիսյանը լրագրողներին, միաժամանակ փակ հանդիպման պարագայում կարևորելով ձահնագրության արձանգրության առկայությունը:
Ինչ վերաբերում է հացադուլը դադարեցնելու Սերժ Սարգսյանի հորդորին, ապա Հովհաննիսյանն ասաց. «Ես ինքս կորոշեմ»:
Ինչ վերաբերում է այդ առաջարկները գործարք որակելուն, ապա Հովհաննիսյանն ասաց, որ իր խիղճը դա թույլ չի տա, ամեն ինչ բաց է լինելու: «Այնտեղ ոչ մի գործարք չկա, գործարքներից խոսողներն իրենք գործարքներին տրված են»,-ասաց նա:
Նախորդող հրապարակումներ`
Սերժ Սարգսյանը պատասխանել է Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին
Հինգ մարզպետ, նախարարներ. Հովհաննիսյանը թվարկեց իր առաջարկները