ՀՀԿ-ն պատրաստ է լսել և քննարկել մյուս ուժերի ասելիքը. ԱԺ արտահերթ նիստ կլինի
ՀՀԿ-ն պատրաստվում է այս շաբաթվա վերջին ԱԺ արտահերթ նիստ հրավիրել հետընտրական զարգացումների վերաբերյալ: Նիստը, ինչպես երեկ հայտնի է դարձել «Հայկական ժամանակ»-ի թղթակցին, պլանավորվում է այս ուրբաթ օրը: Ըստ թերթի, չի բացառվում, որ ՀՀԿ-ն հասցնի այն կազմակերպել անգամ հինգշաբթի օրը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ թերթի թղթակցին հայտնել է, որ նախօրեին զանգահարել է ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարներին և նրանց փոխանցել իրենց հեղինակած հայտարարության այն նախագիծը, որը դառնալու է արտահերթ նիստի քննարկման առարկան: Նախագիծը դեռ չի հրապարակվել, այդուհանդերձ, թղթակցին հաջողվել է պարզել, որ դրա բովանդակությունը հետևյալն է` մենք հաղթել ենք փետրվարի 18-ի ընտրություններում, բայց պատրաստ ենք լսել և քննարկել մյուս ուժերի ասելիքը: Այսօր ՀՀԿ-ն սպասում է խմբակցությունների առաջարկներին: