«Ժողովուրդ». Գագիկ Բունիաթյանը՝ ՀՌԱՀ նախագահ
«Ժողովուրդ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն առաջիկայում ղեկավարելու է Հանրային հեռուստաընկերության տնօրեն Գագիկ Բունիաթյանը:
«Բանն այն է, որ առաջիկայում լրանալու է ՀՌԱՀ անդամների պաշտոնավարման ժամկետը, և նոր նշանակումներ են լինելու: Ըստ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածի` ՀՌԱՀ նախագահն ընտրվում է ՀՌԱՀ անդամների միջից` ձայների պարզ մեծամասնությամբ: Ուստի առաջիկայում Բունիաթյանը կնշանակվի ՀՌԱՀ անդամ, այնուհետև կընտրվի նախագահ»,-գրել է թերթը:
Թերթը երկու օր շարունակ փորձել է մեկնաբանություններ ստանալ նաև անձամբ Բունիաթյանից, սակայն նա կամ չի պատասխանել հեռախոսազանգերին, կամ նրա փոխարեն պատասխանել է օգնականը, ընտանիքի անդամներից որևէ մեկը` ասելով, թե Բունիաթյանը զբաղված է: