Անաստասիա Վոլոչկովան հավանաբար կժամանի Հայաստան
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դրաձյալ, որ ապրիլի կեսին կրկին Երևան է ժամանելու բալետի մենապարուհի, ՌԴ վաստակավոր արտիստուհի Անաստասիա Վոլոչկովան: Ընդ որում, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, նա Երևան է ժամանելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով` վերջինիս քարոզարշավի շրջանակներում անվճար համերգ տալու նպատակով:
Հիշեցնենք, որ Տ. Մարգարյանը նախորդ տարի էր հանդիպել Վոլոչկովայի հետ, ինչը մամուլում և սոցիալական կայքերում տարբեր մեկնաբանությունների տեղիք էր տվել: Ինչևէ, տեղեկությունները ճշտելու համար դիմեցինք Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանին: Վերջինս ասաց. «Նման ինֆորմացիայի չեմ տիրապետում: Ես այս պահին նման ինֆորմացիա չունեմ: Ո՞վ է նման բան ասում»: