Մեսսին սրտխառնոց է ունեցել
Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն առողջական խնդիրներ են ունեցել աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Բոլիվիայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ, որն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Թիմերը խաղում էին Լա-Պասում, որը 3,5 հազար մետր բարձր է ծովի մակարդակից: Նման պայմաններին անսովոր Անխել Դի Մարիան և Լիոնել Մեսսին իրենց լավ չեն զգացել և թթվածնի պակաս են ունեցել:
Մասնավորապես, «Ռեալի» կիսապաշտպանը 2-րդ խաղակեսում թթվածնային դիմակ է հագել, իսկ ընդմիջման ժամանակ «Բարսելոնի» առաջատարը սրտխառնոց է ունեցել, ինչի պատճառով արգենտինացիները խաղադաշտ են դուրս եկել ուշացումով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները